Gurgen Manvelyan
Quick Facts
Biography
Գուրգեն Համբարի Մանվելյան (1906, Հառիճ, Հայաստան - 1990, Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1930):
Կենսագրություն
Գուրգեն Մանվելյանը ծնվել է 1906 թվականին, Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1928 թվականին կանչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Երկու տարի ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի առաջին գնդի հրետանային դիվիզիոնում, որպես հրանոթի նշանառու։ Այնուհետև ավարտել է բանֆակը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1930 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1935-1941 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Լենինական քաղաքի և Սպիտակի շրջանի դպրոցներում։
Մեծ Հայրենականի առաջին օրերից Մանվելյանը կարմիր բանակի 89-րդ հայկական դիվիզիայում դարձել է հրանոթի հրամանատար, մասնակցել է Մոզդոկի, Նովոռոսիյսկի, Թամանի, Կերչի, Սևաստոպոլի, Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերին, կռվել է Բեռլինի մատույցներում։ Մարտական սխրանքների համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին, երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի, Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով, մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։
Պատերազմի հաղթական ավարտից հետո Մանվելյանը նորից անցել է մանկավարժական գործունեությանը։ Ավելի քան երեսուն տարի կատարել է դպրոցի տնօրենի պարտականությունները։ Մանվելյանը բնակվել է Լենինականում, կենսաթոշակի անցնելուց հետո թողել է մանկավարժական աշխատանքը։
Մահ
Գուրգեն Մանվելյանը մահացել է 1990 թվականին, Գյումրիում։ Թաղված է Գյումրու գերեզմանատանը։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Փառքի երրորդ աստիճանի շքանշան