peoplepill id: gurgen-haykuni
GH
Turkey Russia
1 views today
10 views this week
Gurgen Haykuni
հայ արձակագիր, հեղափոխական, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Gurgen Haykuni

The basics

Quick Facts

Intro
հայ արձակագիր, հեղափոխական, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Gender
Male
Place of birth
Eleşkirt
Place of death
Yerevan
Age
76 years
Family
Father:
Sarkis Haykuni
Gurgen Haykuni
The details (from wikipedia)

Biography

Գուրգեն Սարգսի Հայկունի (օգոստոսի 31, 1889(1889-08-31), Ալաշկերտ, Աղրըի նահանգ, Թուրքիա - ապրիլի 13, 1966(1966-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից:

Կենսագրություն

Գուրգեն Հայկունուն նվիրված հուշատախտակ Երևանում

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Բերդ (Թոփրակկալե) գյուղաքաղաքում։ 1898-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908 թվականին ուսուցչություն է արել Սևքար (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում, 1909-1911 թվականներին՝ Աշխաբադի հայկական դպրոցում։ 1912-1915 թվականներին սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժնում։ 1916-1917 թվականներին աշխատել է Սարիղամիշում։ 1917 թվականին մասնակցել է Ալեքսանդրապոլի և Կարսի բանվորների և զինվորների սովետների ստեղծմանը։ 1917 թվականին եղել է բոլշևիկյան «Նոր կյանք» թերթի (Ալեքսանդրապոլ) խմբագիրը։ 1918 թվականին նրա ղեկավարությամբ Թիֆլիսում հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունը։ 1922-1930 թվականներին ղեկավարել է Մոսկվայի հայ գրողների խմբակը։ 1923-1928 թվականներին խմբագրել է Մոսկվայում լույս տեսնող «Քուրա» հանդեսը։ Այդ տարիներին եղել է Մոսկվայի «Կուլտուր ֆիլմ» կինոֆաբրիկայի տնօրենը, 1932- 1933 թվականներին՝ Տուլայի երրորդ մոսկովյան համալսարանի ռեկտորը, 1934-1935 թվականներին՝ Մոսկինոյի տրեստի կառավարիչը և Ղրիմի «Վոստոկֆիլմի» նախագահը, ապա Յալթայի Նիկիտինի բուսաբանական այգու տնօրենը։ 1949-1950 թվականներին Սվերդլովսկի մարզում աշխատել է որպես ինժեներ-տնտեսագետ։ 1954 թվականից ապրել է Երևանում, որտեղ էլ մահացել է:

Երկեր

  • Սամել Հովիկ (պոեմ), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 80 էջ։
  • Գարնանային հովեր, (պոեմ), Թիֆլիս, տպարան «Մամուլ», 1916, 46 էջ։
  • Անպարտ երգեր, Մոսկվա, հրատ. «Հորձանք», 1916, 50 էջ։
  • Արշալույսի երգեր, Թիֆլիս, տպարան «Մամուլ», 1917, 15 էջ։
  • Ազգությունների ինքնորոշումը և կոմունիստները, Մոսկվա, Հայկական կոմիսարիատի տպարան, 1919, 26 էջ։
  • Պրոլետարական հեղափոխությունը և Արմենիայի բոլշևիկները, Մոսկվա, տպարան հայկական կմիսարիատի, 1919, 38 էջ։
  • Կօմունիստական ինտէրնացիօնալի մանիֆէստը ամբողջ աշխարհի պրօլետարիատին:Մոսկւա: Տպարան Կենտրոն. հայկական կոմիսարիատի, 1919:
  • Բանաստեղծություններ, աոաջին գրքույկ, Մոսկվա, հրատ. Հայաստանի կոմունիստական կուսակցության, 1920, 39 էջ։
  • Արծվի խնջույքը (բանվորա-գյուղացիական առակ), Թիֆլս, հրատ. «Կարմիր դրոշակ»-ի, 1921, 16 էջ։
  • Գողգոթա (պոեմ), Մոսկվա, 1922, 22 էջ, տպ. 500։
  • Տիտան (դյուցազներգություն), Մոսկվա, 1922, 30 էջ, տպ. 200։
  • 5 պոեմ, Մոսկվա, 1922, 193 էջ, տպ. 1.000։
  • Բանաստեղծություններ, հատոր 1, Մոսկվա, հրատ. «Մուրճ և մանգաղ», 1923, 256 էջ, տպ. 475։
  • Գիշերային թիթեռնիկ, Մոսկվա, 1923, 8 էջ։
  • Վուլկաները ժայթքում են, Մոսկվա, հրատ. 4-րդ տպարան, 1925, 16 էջ, տպ. 1.000։
  • Մասսա, Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ բաժնի, 4-րդ տպարան, 1925, 16 էջ, տպ. 1.000։
  • Տիտան (պոեմ), Թիֆլիս, պրոլետգրողների ասոցիացիա, 1925, 16 էջ, տպ. 2.000։
  • Մասսաների երթը (երկերի ժողովածու), Ե., Հայպետհրատ, 1959, 492 էջ, տպ. 5.000։
  • Երթ մաքառման (պոեմներ, արձակ էջեր, հրապարակախոսություն, հուշեր և խոհեր), Ե., «Հայաստան», 1965, 715 էջ, տպ. 2.000։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Միխայիլ Լերմոնտով, Փախստական (լեռնական լեգենդ), Մոսկվա, հրատարակություն հայկական գործերի կոմիսարիատի, 1919, 8 էջ։
  • Ուոլտ Ուիթմեն, Մոսկվա, 1923, 48 էջ։
  • Բոդանով Ա., Ինժեներ Մեննի (ֆանտաստիկ վեպ, թարգմանության հեղինակակից Ռ. Քաթանյան), Մոսկվա, հրատ. «Մուրճ–մանգաղ»–ի, 1923, 254 էջ, տպ. 1.000։
  • Մաքսիմ Գորկի, Մայրը (վեպ, թարգմանության հեղինակակից Ռ. Քաթանյան), Մոսկվա, հրատ. «Մուրճ–մանգաղ»–ի, 1923, 311 էջ, տպ. 1.000։
  • Սեիդ Ա. Շ., Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1926, 40 էջ, տպ. 3.000։

Ծանոթագրություններ

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 276-277 
  2. «Հայկունի Գուրգեն | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Վերցված է 2019-07-18 
  3. «AV Production - Գուրգեն Հայկունի»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-18 
  4. Հայկունի Գուրգեն Սարգսի (1919)։ Ազգութիւնների ինքնորոշումը եւ կօմունիստները։ Հայաստանի կոմունիստական կուսակցություն։ Մօսկւա: ՀԿԿ հրատ 
  5. Կօմունիստական ինտէրնացիօնալի մանիֆէստը ամբողջ աշխարհի պրօլետարիատին = Манифест Коммунистического Интернационала пролетариату всего мира։ Հայաստանի կոմմունիստական կուսակցութիւն։ Մոսկւա: Տպարան Կենտրոն. հայկական կոմիսարիատի։ 1919 

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Gurgen Haykuni

Basics

Introduction

Կենսագրություն

Երկեր

Թարգմանություններ (ռուսերենից)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Lists

Also Viewed

Lists
Gurgen Haykuni is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Gurgen Haykuni
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes