Gurgen Hakobyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Վաղինակի Հակոբյան (1918, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Գուրգեն Հակոբյանը ծնվել է 1918 թվականին, Վրացական ԽՍՀ Շահումյան քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանը։ Որպես ուսուցիչ նախ աշխատել է Լագոդեխում, ապա՝ Ղափանի շրջանում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, սակայն պատերազմի պատճառով կիսատ է թողել ուսումը։
Սովորել է ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է նշանակվել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, մասնակցել է Թամանյան թերակղզու ազատագրման հերոսական կռիվներին։ 89-րդ դիվիզիայում էլ 1943 թվականինընդունվել էկուսակցության շարքերը։ 1944 թվականին խորհրդային զորքերը հարձակում են սկսել Ղրիմի ազատագրման համար։ Հակոբյանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում հերոս քաղաք Կերչի ազատագրմանմարտերին, կռիվներից մեկում վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից։
1945 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի թատերական ինստիտուտի ռազմական ամբիոնի դասախոս։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթի ֆակուլտետը։ Երևանի միջնակարգ դպրոցներում մի քանի տարի դասավանդել է մաթեմատիկա։ 1961 թվականին Հակոբյանն աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի սեկտորի վարիչ։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
Երկեր
- Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում։ Լուսավորության մինիստրություն, ՀԽՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս», 1967։
- Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում։ Երևան, «Լույս», 1977 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Հակոբյան Գուրգեն Վաղինակի (1967)։ Ֆրոնտալ լաբորատոր աշխատանքները ֆիզիկայից միջնակարգ դպրոցում։ Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան: Լույս
- ↑ Հակոբյան Գուրգեն Վաղինակի (1977)։Քացախյան Բ Հ, ed.։ Սովորողների հետազոտական ունակությունների զարգացումը ֆիզիկայի դասավանդման ընթացքում։ Երևան: Լույս