Guedeon Marjanyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարջանյան (այլ կիրառումներ)
Գեդեոն Միսակի Մարջանյան (սեպտեմբերի 11, 1907(1907-09-11), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1977(1977-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), ԽՄԿԿ անդամ (1943)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1930)։ 1933-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության, 1948-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիաոպաթոլոգիայի և կենսաբանության ինստիտուտների տնօրեն, միաժամանակ՝ ԳԱ կենսաբանության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1950-1970 թվականներին դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի համալսարանում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում տարածված գյուղատնտեսական վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման հարցերին։
Երկեր
- Ֆոսֆոր-օրգանական ինսեկտիցիդներ, Երևան, 1962։
- Սևին, Երևան, 1968։