peoplepill id: grisha-smbatyan
GS
Russia Armenia
1 views today
1 views this week
Grisha Smbatyan
Armenian historian, անգլերեն and educator

Grisha Smbatyan

The basics

Quick Facts

Intro
Armenian historian, անգլերեն and educator
Gender
Male
Place of birth
Shikahogh, Armenia
Age
71 years
The details (from wikipedia)

Biography

Գրիշա Սերյոժայի Սմբատյան (հոկտեմբերի 18, 1953, Շիկահող, Կապան), պատմաբան, բանահավաք, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.), Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն։

Կենսագրություն

Գրիշա Սմբատյանը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 18-ին (անձնագրով՝ նոյեմբերի 7) Կապանի Շիկահող գյուղում, գյուղացու ընտանիքում: Սովորել է տեղիմիջնակարգ դպրոցում, այն ավարտելուց հետոաշխատանքի է անցել ճանապարհաշինությունում՝ որպես բանվոր:

1972 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ: Ուսանողական տարիներին եղել է Վահանավանքում պեղումներ իրականացնող ուսանողական շինջոկատի ղեկավարը: Բուհն ավարտելուց հետոԴավիթ Բեկ գյուղիմիջնակարգ դպրոցում աշխատել որպես պատմության ուսուցիչ: Երեք տարի անց նշանակվել է Ծավ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, իսկ 1981-1988 թվականներին եղել է նույն դպրոցի տնօրեն։ 1988 թվականի վերջերին եղել էգյուղական խորհրդի նախագահ: Այնուհետևշարունակել է աշխատել որպես պատմության ուսուցիչ Ծավի, ապա Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցներում:

2000 թվականին նշանակվել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն։ Զբաղվել և զբաղվում է բանահավաքությամբ և Սյունիքինորագույն շրջանի պատմության ուսումնասիրությամբ:

2012 թվականի սեպտեմբերին Հանրապետության նախագահի հրամանագրերով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

Աշխատություններ

  • «Հարյուրամյապատերազմ. Օրեր և մարդիկ», ( Երևան, 2003 թ. «Զանգակ» հրատարակություն)
  • «Դարձ ի շրջանսյուր», (Հովհաննես Ղուկասյանի հուշագրությունը, Երևան, 2007 թ. «Զանգակ» հրատարակչություն)
  • «Երկաթեվարագույրիցայս կողմ», ( Երևան, 2009 թ. «Զանգակ» հրատարակչություն)
  • «Դարձ ի շրջանսյուր . Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով»,( Երևան, 2016 թ. «Զանգակ» հրատարակչություն)
  • «Սյունիքըփորձությանմեջ. Հայ –թաթարական բախումները» (Երևան, 2017 թ., «Անտարես» հրատարակչություն)

Ծանոթագրություններ

  1. http://նախագահ.հայ/hy/decrees/item/794
  2. Թանգարանը պատրաստ է աննախադեպ ցուցադրության, եթե միջոցներ լինեն...
  3. Հանրապետության նախագահի հրամանագրերը
  4. Եզակի պատմագիտական նշանակության անհետացած գանձերի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ
  5. Ներքնահարկից դուրս եկած թանգարան
  6. Սմբատյան Գրիշա Սերյոժայի 07/11/1953 Սյունիք Կապան,
  7. Ծավի միջնակարգ դպրոց
  8. Սմբատյան Գրիշա (2003)։Եփրեմյան Վաչե Պապիկի, ed.։ Հարյուրամյա պատերազմ: Օրեր և մարդիկ: Օրագիր։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9993027979 
  9. Սմբատյան Գրիշա (2016)։ Դարձ ի շրջանս յուր: Մինասյան -Ղուկասյան տոհմի հետքերով։ Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն։ Երևան: Զանգակ։ ISBN 9789939685083 
  10. Սմբատյան Գրիշա (2009)։Եփրեմյան Վաչե Պապիկի, ed.։ Երկաթե վարագույրից այս կողմ: 1920-30 թթ. քաղաքական բռնաճնշումների ենթարկված Կապանն ու կապանցիները։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789994116102 
  11. Սմբատյան Գրիշա, Խառատյան Հրանուշ (2016)։ Դարձ ի շրջանս յուր: Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով։ Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն մատենաշար։ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն։ Երևան: Զանգակ։ ISBN 9789939685083 
  12. Սմբատյան Գրիշա, Գևորգյան Համլետ (2017)։Խառատյան Հրանուշ, ed.։ Սյունիքը փորձության մեջ: Հայ-թաթարական բախումները։ «Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն» մատենաշար։ Երևան ։: Անտարես։ ISBN 9789939761466 

Աղբյուրներ

  • Կապանի երկրագիտական թանգարանի արխիվ
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Grisha Smbatyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Grisha Smbatyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes