Grisha Asatryan
Quick Facts
Biography
Գրիշա Հակոբի Ասատրյան (1921, Արտաշավան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Գրիշա Ասատրյանը ծնվել է 1921 թվականին, Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1939 թվականին և աշխատել հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
Պատերազմի խորհրդա-գերմանական գործողությունների սկզբին զորակոչվել է կարմիր բանակ։ Սկզբում ծառայել է 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հատուկ սանիտարական գումարտակում, այնուհետև տեղափոխվել է 23-րդ դիվիզիա, որը մտնում էր 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի կազմում։ 1943 թվականին Դնեպրի անցման ժամանակ Ասատրյանը վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Կիև, Ժիտոմիր, Մինսկ, Ռիգա, Վարշավա, Լոձ և մի շարք այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով։ 1944 թվականին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։
Պատերազմի ավարտից հետո զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի, նշանակվել հայրենի գյուղի դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ։ Միաժամանակ ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Լավագույն աշխատանքի համար Ասատրյանը պարգևատրվել է մի շարք պատվոգրերով։ 1976 թվականից անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ