Grigoryan Levon
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Լևոն Արմենակի Գրիգորյան (մայիսի 31, 1929(1929-05-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973):
Կենսագրություն
Լևոն Գրիգորյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 31-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը: 1951-1954 թվականներին սովորել է Համախորհրդային իրավաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում «պետական իրավունք» մասնագիտությամբ: 1955 թվականի հուլիս - 1957 թվականի սեպտեմբերին եղել է Համախորհրդային իրավաբանական հեռակա ինստիտուտի Ռոստովի մասնաճյուղի պետական իրավունքի ամբիոնի դոցենտ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Ազգային անվտանգության կոմիտեի Բարձրագույն դպրոցի դասախոս, դոցենտ, պետական և միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր: 1972 թվականից եղել է ընդհանուր իրավական կարգապահության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1983 թվականներին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայի կառավարման հիմնախնդիրների վարչության գիտական կենտրոնի պետ, 1983 թվականից՝ պետության և իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ներքին ծառայության գնդապետ:
Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի խնդիրներին: Հրատարակել է ավելի քան 200 գիտական աշխատանք, այդ թվում մենագրություններ, դասագրքեր, բրոշյուրներ, հոդվածներ և այլն:
Գրիգորյանի աշխատանքները հրատարակվել են տարբեր լեզուներով:
Պարգևներ
- Աշխատանքային արիության մեդալ:
Երկեր
- Советы - органы власти и народного самоуправления, М., 1965.
- Советское государственное право, М., 1971.
- Народавластие в СССР, М., 1972.
- 60 лет советской государственности, М., 1977.
- ОВД в политической системе социалистического государства, М., 1987.
- Развитие социалистической демократии на современном этапе, М., 1988.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005