Grigory Akopov
Quick Facts
Biography
Գրիգորի Լենոիդի Հակոբով (ռուս.՝ Григо́рий Леони́дович Ако́пов) (ծնվել է 1978 թվականի օգոստոսի 8-ին, Դոնի Ռոստովում` նախկին` Նոր Նախիջևան)` ռուսաստանահայ գիտնական, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ: Քաղաքացիական ավիացիայի Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի տնօրենն է:.
Կենսագրություն
Մի շարք ցանցային նախագծերի ստեղծողն ու ադմինիստրատորն է, այդ թվում` Ցանցային քաղաքականության տեղեկատվական-վերլուծական պորտալի և մի շարք այլ նախագծերի։
2005 թվականին հիմնել է «ProRostov» քաղաքային հանդեսը և ղեկավարել է այն մինչև 2007 թվականի սեպտեմբերը։
Ռուսաստանի Լրագրողների միության անդամ է (2009 թվականից` Ռուսաստանի Լրագրողների Միության վարչության անդամ), հեղինակ է ավելի քան 300 հրապարակումների` տարբեր ԶԼՄ-ներում։
Գիտական աշխատություններ
Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատության՝ քաղաքական տեղեկատվության և իրավունքի գծով (ընդհանուր ծավալը՝ ավելի քան 120 մամուլ), այդ թվում՝ հետևյալ հեղինակային մենագրությունների, որոնց վերնագրերը ռուսերեն բնագրով բերված են ստորև.
- «Ռուսաստանյան կուսակցական վերնախավերի ցանցային քաղաքականությունը (տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներ)» (ռուս.՝ «Сетевая политика российских партийных элит (проблемы теории и практики)») (11,6 մամուլ) 2003 թ.,
- «Ցանցային քաղաքականության համընդգրկուն հիմնախնդիրներն ու վտանգները » (ռուս.՝ «Глобальные проблемы и опасности сетевой политики») (8 մամուլ) 2004 թ.:
Նաև հեղինակ ու համահեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների.
- «Քաղաքագիտություն»` «Политология» (18 մամուլ) 2009 թ.,
- «Իրավական ինֆորմատիկա. արդիականություն և հեռանկարներ»` «Правовая информатика: современность и перспективы» (16,8 մամուլ) 2005 թ.,
- « Իրավական ինֆորմատիկա »` «Правовая информатика» (20 մամուլ) 2008 թ.,
- «Տեղեկատվական իրավունք» 2008 թ.,
- «Ցանցային տեխնոլոգիաներ իրավաբանների համար» (13,5 մամուլ) 2004 թ.:
Բացի այդ, հեղինակել է «Ցանցային տեխնոլոգիաները իրավագիտության» մեջ ուսումնա-մեթոդական համալիրը (ռուս.՝ «Сетевые технологии в юриспруденции») (3,8 մամուլ) 2005 թ.:
Ծանոթագրություններ
- ↑ Директор Ростовского филиала МГТУ ГА
- ↑ Ростовский филиал МГТУ ГА
- ↑ Проект Г.Л.Акопова «Портал Сетевой политики» — www.politnet.ru