Grigor Chilinkiryan
Quick Facts
Biography
Գրիգոր Հովակիմի Չիլինկիրյան (1839, Իզմիր - փետրվարի 2, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}}), Իզմիր, Իզմիրի նահանգ, Թուրքիա), հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական, գրական գործիչ:
Կենսագրություն
Գրիգոր Չիլինկիրյանը ծնվել է 1839 թվականին Զմյուռնիայում: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել հունարենին, ֆրանսերենին, իտալերենին: Մեսրոպյան վարժարանում դասավանդել է թուրքերեն: 1861-1867 թվականներին հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը:
1867-1878 թվականներին Չիլինկիրյանի թարգմանությամբ լույս են տեսել Վիկտոր Հյուգոյի, Ալֆոնս դը Լամարթինի, Անտուան Ֆրանսուա Պրևոյի, է. դը Միրգուրիի, է. Այուի, Ժորժ Սանդի և այլոց ստեղծագործություններից: Գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը: Չիլինկիրյանն առաջ է քաշել արմատական ժողովրդավարական և ազատագրական գաղափարներ: Հանդիպել է Հնդկաստանից վերադարձող Մ. Ղ. Նալբանդյանին, քարոզել նրա գաղափարները: Չիլինկիրյանը պաշտպանել է Վիկտոր Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, համակրանքով արտահայտվել Ջ. Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման վերաբերյալ: Առաջ է քաշել ազգային-սոցիալական հարցերը «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիրը, պաշտպանել է զեյթունցիների պայքարը:
Գրիգոր Չիլինկիրյանի հրապարակախոսության լավագույն էշերից են «Ծաղիկ» հանդեսի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմիւռնական նամականի» և «Ուղեւորութիւն ի Կոստանդնուպոլիս» (1883) նամակագրական և գեղարվեստական-հրապարակախոսական երկերը: Լույս է ընծայել «Վիպակներ եւ ցան ու ցիր գրուածներ» (1920) ժողովածուները:
Նպաստել է ազգային թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը, հայ գրականության իրապաշտական ուղղության արմատավորմանը:
Ծածկանուններ
Հանդես է եկել Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով:
Գրականություն
Ղազարյան Հ., Գրիգոր Չիլինկիրյան, Ե., 1959:
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 26: