Grigol Chikovani
Quick Facts
Biography
Գրիգոլ (Գրիգորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) մարտի, 1910, Խոբի (ներկայում՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի Խոբիի շրջանի վարչական կենտրոնը) — 26 նոյեմբերի, 1981, Թիֆլիս), վրացի խորհրդային գրող, սցենարիստ, դրամատուրգ։
Կենսագրություն
Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1936 թվականին ավարտել է Թիֆլիսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1939 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական համալսարան) սցենարիայի ֆակուլտետը։
Ստեղծագործություն
Գրիգոլ Չիքովանիի ստեղծագործությունները տպագրվել են 1932 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Պատմվածքներ և նովելներ», լույս է տեսել 1940 թվականին։
Չիքովանին հեղինակել է պատմվածքներ խորհրդային քաղաքացիների աշխատանքային սխրանքների մասին։
«Կյանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմվածքների ժողովածուներում, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներում, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերի տիրուհին» (1962) ակնարկներում պատկերել է կոլխոզային գյուղերի աշխատողների կյանքն ու աշխատանքը։
Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագվելիձեի հետ համատեղ գրել է «Շրոմա» (1963) գիրքը՝ նվիրված վրացի ու ուկրաինացի գյուղացիների բարելամությանը։
Հետպատերազմյան տարիների առավել նշանակալի ստեղծագործությունները հրատարակվել են «Օդիշյան պատմվածքներ» շարքում։
Հեղինակել է «Եկավ փետրվարը» (1971), «Հող» (1977), «Հավատ» (1980) պատմահեղափոխական եռագրությունը, պիեսներ, կինոսցենարներ։
Ֆիլմագրություն
- 1941 — Կոլխիդայի կրակները
- 1960 — Գիգիա պապիկը
Պետկինոարդ ստուդիայում նկարահանվել է «Հասան» (1932) ֆիլմում։
Մրցանակներ
- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ մեդալներ։
Գրականություն
- Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
- Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
- Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.