Gourgen Shahaziz
Quick Facts
Biography
Գուրգեն Շահնազ (Գուրգեն Արշակի Շահնազարյան, մայիսի 25, 1914(1914-05-25), Բարս - փետրվարի 20, 1978(1978-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
Կենսագրություն
Ծնվել է Բարս (հետո՝ Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի շրջանում) գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը: 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը։ 1946-1952 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Վեդու (հետո՝ Արարատի) և Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջաններում։ 1952-1954 թվականներին որպես մեթոդիստ աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1954 թվականին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության բուհերի բաժնում։ 1954-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Մահացել է Երևանում:
Գ. Շահնազի երկերի մատենագրություն
- Հողը կանչում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
- Քեզնով հպարտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ։
- Այսպես եմ սիրում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 108 էջ։
- Հավատը մայրամուտ չունի: Բանաստեղծություններ: Նաիրի, 1994:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 421
- ↑ «AV Production - Գուրգեն Շահնազ»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-03
- ↑ Shahnaz Gurgen (1963)։ Քեզնով հպարտ (հայերեն)։ Haypethrat CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Շահնազ Գուրգեն Արշակի (1994)։ Հավատը մայրամուտ չունի: Բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550008560 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)