Goharik Ghazaryan
Quick Facts
Biography
Գոհարիկ Ղազարյան (1911, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 28, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}), Փարիզ, Ֆրանսիա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։
Կենսագրություն
Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին՝ դաշնամուր, Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե-Դյուկասին՝ կոմպոզիցիա։ Բնակվել է Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական, հասարակական գործունեությամբ։ 1934 թվականից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ-ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ (Ավետիք Իսահակյանի «Կտակ», Սիլվա Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով և այլն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկական ժողովրդական և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության 20-րդ դարի բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913 թվականին հավաքած ժողովրդական երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 22)։ |