Goergen Mkrtitsjevitsj Moesinjants
Quick Facts
Biography
Գուրգեն Մկրտչի Մուսինյանց (մայիսի 28, 1895(1895-05-28), Երևան, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1967(1967-05-02), Մոսկվա, ԽՍՀՄ), աերոդինամիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1938), ՌԽՖՍՀ գիտությունների և տեխնոլոգիաների վաստակավոր գործիչ (1946)։
Կենսագրություն
Գուրգեն Մուսինյանցը ծնվել է 1895 թվականին Երևանում, Մկրտիչ Մուսինյանցի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ 1918 թվականից աշխատել է աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտում, դասավանդել ռազմաօդային ակադեմիայում։ Մուսինյանցը կատարելագործել և ստեղծել է չափիչ ու աերոդինամիկ սարքեր, ստեղծել աշխարհում լավագույն աերոդինամիկ կշեռքը (1940)՝ Ա․ Ն․ Տուպոլևի աերոդինամիկ խողովակի համար։ Ն․ Ե․ Ժուկովսկու ղեկավարությամբ կատարել է ուղղաթիռի պտուտակի հաշվարկը։ Մասնակցել է հաշվարկման փորձարկման բյուրոյի (այդ տարիներին ԽՍՀՄ-ում միակը), Մոսկվայի (այնուհետև մյուս քաղաքների) մետրոպոլիտենի օդափոխիչների ստեղծմանը:
Մահ
Մահացել է 1967 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Դոնսկոե գերեզմանատանը:
Պարգևներ
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946)
- Լենինի շքանշան (2)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Երկեր
- Конспект лекций по курсу «Аэродинамический расчет самолета». М. 1933.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Каталог РНБ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 89)։ |