Ghevond Alexanyan
Quick Facts
Biography
Ղևոնդ Արտաշեսի Ալեքսանյան (1926, Ախուրյանի շրջան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Ղևոնդ Ալեքսանյանը ծնվել է 1926 թվականին Ախուրյանի շրջանում։ 1942 թվականին ավարտել է Ախուրյանի միջնակարգ դպրոցը, մի քանի ամիս աշխատել է որպես ուսուցիչ և պիոներական ավագ ջոկատավար։
1942 թվականի դեկտեմբերին Ալեքսանյանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է 35-րդ, այնուհետև՝ 369-րդ հրաձգային գնդերում։ 1943 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին սովորել է Օրջոնիկիձեի ռազմական ուսումնարանում և իր խնդրանքով մեկնել է գործող բանակ։ Անցել է Վիսլայի ռմբակոծված «մազե կամրջով», մասնակցել Վարշավայի, Պոզնանի փողոցային մարտերին, հրետանային ու ականանետային կրակի տարափի տակ վերականգնել է կտրված հեռախոսալարերը, մարտերով անցել է Օդերը։ Վիրավորվել է, բայց դուրս չի եկել առաջավոր գծից։ Մասնակցել է Արևմտյան Լեհաստանում մղվող մարտերին։ Մարտական առաջադրանքները կատարելու և ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Վարշավայի ազատագրման համար» և «Բեռլինի գրավման համար» մեդալներով։
Հաղթանակից հետո տուն վերադառնալով Ալեքսանյանը նորից անցել է մանկավարժական աշխատանքի, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Ախուրյանի շրջկենտրոնի № 1 դպրոցում ուսմասվար, դասավանդել է աշխահագրություն։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ