peoplepill id: ghevond
G
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Work field
Gender
Male
The details (from wikipedia)

Biography

Ղևոնդ, 8-րդ դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 - 775 թթ. արաբական լուծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։

Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։

Ղևոնդի «Պատմության» տեքստը երկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։

Աշխատություններ

Թարգմանություններ

Ծանոթագրություններ

Գրականություն

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ghevond is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Ghevond
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes