Gevorg Yeghiazaryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Գևորգ Աշոտի Եղիազարյան (հունվարի 21, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:21|2|0}}), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1995({{padleft:1995|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:13|2|0}}), Մոսկվա, Ռուսաստան), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՌՍՖՍՌ գիտության վաստակավոր գործիչ (1980):
Կենսագրություն
Գևորգ Եղիազարյանը ծնվել է 1932 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: 1954 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը:
1972-1995 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի արդյունաբերության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1976-1990 թվականներին՝ Հաշվապահական հաշվառման կենտրոնի ղեկավար, 1990-1995 թվականներին՝ Մոսկվայի փոքր բիզնեսի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, 1993 թվականից՝ պետական հակաճգնաժամային կառավարման ծրագրի մշակման մասնակից: Եղել է Մոսկովյան ազգային բանկի ղեկավարներից, ղեկավարել է «Պրեսս» հրատարակչությունը: Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է սոցիալիստական արդյունաբերության տնտեսություն և արդյունաբերության հիմունքներ առարկաները: Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է:
Երկեր
- Материальное стимуливароние за новую технику. Москва, 1964г.
- Коллективный материальный интерес в социалистической экономике. Москва, 1968г.
- Эффективность квалифицированного труда. Москва, 1968г.
- Экономика социалистической промышленности. Учебник. Москва, 1977г.