Gevorg Khanikyan
Quick Facts
Biography
Գևորգ Գուրգենի Խանիկյան (հոկտեմբերի 30, 1937(1937-10-30), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1990), պրոֆեսոր (1995):
Կենսագրություն
Գևորգ Խանիկյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 30-ին, Կիսլովոդսկ (Ռուսաստան) քաղաքում: 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1967-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ պետպլանին կից Պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1982 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, 1999 թվականից, միաժամանակ՝ փոխտնօրեն:
Աշխատանքները վերաբերում են տնտեսության և նրա ճյուղերի արդյունավետության գնահատման, արտադրական ծախսերի կառավարման, գիտատեխնիկական առաջադիմության ու ներուժի զարգացման, գիտության և արտադրական ինտեգրման հարցերին:
Երկեր
- Наука-производство: вопросы взаимодействия и управления / Ханикян Геворк Гургенович, Ин-т экономики, [отв. ред. Т. Ш. Торосян], Ереван, Изд-во АН АрмССР, 1988.
- Научно-техническая политика РА в период реформ, М., 1999.
- Ханикян, Геворк (1986) Вопросы управления производственными издержками в условиях интеграции науки и производства. Լրաբեր Հասարակական Գիտությունների, No. 12 . pp. 20-29. ISSN 0320-8117
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ханикян Геворк Гургенович (1988)։ Наука--производство: вопросы взаимодействия и управления (ռուսերեն)։ Изд-во АН Армянской ССР