Gevorg Karvarents
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կառվարենց (Արաբաջյան) (մայիսի 18, 1892(1892-05-18) - սեպտեմբերի 5, 1946(1946-09-05), Միլան, Իտալիա, թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը), հայ բանաստեղծ։ Կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը։
Կենսագրություն
Նախնական կրթությունը ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում։ Ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը և Իզմիրի ամերիկյան քոլեջը։ Մինչև Առաջին աշխարհամարտը (1914) ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում։ Կ. Պոլսում, ապա 1922-1943 թվականներից Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով։ 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։
Լույս են տեսել Գևորգ Կառվարենցի «Ծովեր» (1913), «Գերեզմանի ծաղիկներ» (1921), «Տավիղ էվոլեան» (1931), «Բանաստեղծութիւն» (1977) բանաստեղծությունների ժողովածուները։
Ծանոթագրություններ
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-18
- ↑ Կառվարենց Գեւորգ (1913)։ Ծովեր: Ինքներգութիւն, հողերգութիւն, մարդերգութիւն (հայերեն)։ տպ. Մանուկ Յ. Գօչունեան CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «AV Production - Գևորգ Կառվարենց»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-18
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995: Հ. 2:
- ↑ Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 566: