Gevorg Israyelyan
Quick Facts
Biography
Իսրայելյան Գևորգ Ավանեսի (մարտի 8, 1920, Ասկերանի շրջան - 1986), հայ զինվորական, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ:
Կենսագրություն
Ծնվել է 1920 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Ազնիկ գյուղում: Փառքի շքանշանի ասպետ: Երբ հրապարակվել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի կողմից Փառքի շքանշանի երեք աստիճանը, բոլորնը անհամբերությամբ սպասում էին, թե ով է այդ շքանշանը կրող առաջին երջանիկը: Նա հայ ժողովրդի փառավոր զավակն էր:
Մահացել է 1986 թվականին Տաջիկստանի Ռեգար քաղաքում:
Ռազմական կարիերա
182-րդ հրաձգային դիվիզիայի 140-րդ գնդի բատալիոնի հրամանատարի տեղակալ: Զորակոչվել է Կարմիր բանակ 1940 թվականից մինչև 1941 թվականի հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում: Գևորգ Իսրայելյանը ապրել է նահանջի ծանր օրեր: Հերոսի անունը արագ տարածվել էր ճակատում: Պատերազմում առաջին Փառքի շքանշանի ստացման մասին գրել են թիկունքի շատ թերթեր, ինչպիսիք են «Պրավդա», «Կռասնայա զվեզդա» թերթերը: Փառքի շքանշանի երրորդ աստիճանը Գևորգ Իսրայելյանը ստացել է 1943 թվականի նոյեմբերի 17-ին, երկրորդ աստիճանը` 1944 թվականի ապրիլի 27-ին, առաջին աստիճանը` 1945 թվականի մարտի 1-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է մարտական գործողություններին հյուսիս-արևմտյան, ապա` մերձբալթյան ճակատում: Կարմիր բանակի գլխավոր քաղաքական ղեկավարությունը հայերենով և ռուսերենով լույս ընծայեց գեղարվեստական թերթոն, որը պատմում էր Իսրայելյանի մասին: «Նա Փառքի շքանշանի առաջին ասպետն է: Իսրայելյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին կռվում է ԽՍՀՄ ժողովրդի թշնամու դեմ: Խփիր և վերացրու գերմանացիներին, ինչպես սերժանտ Իսրայելյանը»,-գրված էր թերթոնում: Գևորգ Ավանեսի Իսրայելյանը նաև պարգևատրված է «Կարմիր աստղ», «Կարմիր փառք» շքանշաններով և «Մարտական վաստակի համար» մեդալով: