Gevorg Grigoryan
Quick Facts
Biography
Գևորգ Հովհաննեսի Գրիգորյան (սեպտեմբերի 29, 1925(1925-09-29), Դոնեցկ - ապրիլի 15, 1987(1987-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979):
Կենսագրություն
Գևորգ Գրիգորյանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 29-ին, Դոնեցկ քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1957 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում: 1969-1987 թվականներին եղել է փիլիսոփայության պատմության բաժնի վարիչ:
Աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմությանը: Կազմել և հրատարակել է Վահրամ Րաբունու «Լուծմունք Ստորոգութեանցն Արիստոտելի» երկի համահավաք քննական բնագիրը՝ ռուսական թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով (1967):
Գևորգ Գրիգորյանը մահացել է 1987 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում:
Երկեր
- Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, 1957:
- Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Երևան, 1962:
- Հասարակական-փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում (12-րդ դարի երկրորդ կես), Երևան, 1979:
- Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը, Երևան, 1980:
- Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը: Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980:
- Երկասիրութիւնք փիլիսոփայականք / Դավիթ Անյաղթ, խմբ. Գրիգորյան, Գ. Հ., քնն. բնագրերը և առաջաբանը Ս. Ս. Արևշատյանի, Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես, Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1980 (համահեղինակ):
- Grigorian G. H. David the Invincible and Armenian Philosophical Thought During Developed Feudalism, 1980.
- Философская мысль в Армении в эпоху развитого феодализма, Е., 1984.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Րաբունի Վահրամ (1967)։ Լուծմունք "Ստորոգութեանց" Արիստոտելի։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Հովհաննեսի) Գրիգորյան՝ Գ Հ (Գեվորգ (1957)։ Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես (հայերեն)։ Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գրիգորյան Գեվորգ Հովհաննեսի (1962)։ Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները (հայերեն)։ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գրիգորյան Գեվորգ Հովհաննեսի (1979)։ Հասարակական֊փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում, XII դարի երկրորդ կես (հայերեն)։ Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Գրիգորյան Գևորգ Հովհաննեսի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունք, eds. (1980)։ Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը: Հոդվածների ժողովածու։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ