Gevorg Badalyan
Quick Facts
Biography
Գևորգ Մկրտիչի Բադալյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - 1945), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Գևորգ Բադալյանը ծնվել է 1919 թվականին, Սպիտակի շրջանիՄեծ Պարնի գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո անցել է ուսուցչական աշխատանքի։ 1940 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժին։
1941 թվականին զորակոչվել է բանակ, վեց ամիս ծառայել է Երևանում, ապա մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում։ Կոմունիստ հրամանատարը թշնամու դեմ մարտնչել է Նովոռոսիյսկի, Մոզդոկի ու Կերչի ազատագրման համար։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և «Կովկասի պաշտպանության համար», «Խիզախության համար» մեդալներով։ Գևորգը երեք անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել դիվիզիա, աչքի ընկել Ղրիմի ազատագրման կռիվներում։ 1945 թվականին Մեծ հաղթանակից մեկ շաբաթ առաջ, Բեռլինի գրավման ծանր մարտերից մեկում վիրավորվել է և մահացել։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ