peoplepill id: gerasim-avetisyan
GA
Russia
1 views today
1 views this week
Gerasim Avetisyan
Armenian pedagogue

Gerasim Avetisyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Sarukhan, Gegharkunik Province, Armenia
Age
99 years
Education
Armenian State Pedagogical University
(-1961)
The details (from wikipedia)

Biography

Գերասիմ Թադևոսի Ավետիսյան (1926, Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Գերասիմ Ավետիսյանը ծնվել է 1926 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, հողագործի ընտանիքում։ Ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը։ 1944 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Զինծառայության է անցել Վրաստանի Գորի քաղաքում, 88-րդ պահեստային գնդում։ Մարտնչել է երկրորդ Բելոռուսական ռազմաճակատի 49-րդ բանակի 283-րդ դիվիզիայի 837-րդ գնդի երրորդ գումարտակի 7-րդ վաշտի առաջին դասակում՝ որպես գնդացրորդ։ Նրանց զորամասը Քյոնիգսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) ու Դանցիգ (այժմ՝ Գդանսկ) քաղաքները գրավելուց և Վիսլա գետն անցնելուց հետո, ապրիլի 20-ին հասել է Օդեր գետը։ Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար Գերասիմը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Նրանց զորամասը մայիսի 8-ին հասել է Էլբա գետը, որի ափին էլ Ավետիսյանը դիմավորել է մեծ հաղթանակը։

Հաղթանակից հետո սկսվել է Ավետիսյանի կադրային ծառայությունը գվարդիական ծանր տանկային ինքնագնաց գնդում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ ավիացիոն տեխնիկական գնդում՝ որպես դասակի հրամանատար։

1950 թվականի վերջերին Ավետիսյանը զորացրվել է բանակից։ 1951 թվականին ընդունվել է և 1953 թվականին ավարտել Երևանի Ժդանովի (այժմ՝ Բրյուսովի) անվան ռուսական մանկավարժական ինստիտուտի երկամյա ուսուցչական բաժինը և աշխատանքի անցել Նորադուզի միջնակարգ դպրոցում, դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1955 թվականից աշխատել է Սարուխանի № 1 միջնակարգ դպրոցում։ Միաժամանակ սովորել և 1961 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Դպրոցի աշխատանքներին զուգահեռ ակտիվորեն կատարել է հասարակական հանձնարարություններ։ Նա եղել է դպրոցի ռուսաց լեզվի մեթոդմիավորման անփոփոխ նախագահը։

Պարգևներ

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gerasim Avetisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Gerasim Avetisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes