Georgi Parajanov
Quick Facts
Biography
Գեորգի Գեորգիի Փարաջանով (օգոստոսի 9, 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), հայազգի ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ։ Սերգեյ Փարաջանովի զարմիկը։
Կենսագրություն
Գեորգի Փարաջանովը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Թիֆլիսում։
1983 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտը, զուգահեռ գրականություն ուսումնասիրել Ա․ Պուշկինի անվան ինստիտուտում (Նոդար Դումբաձեի արվեստանոց)։ Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է 6 ներկայացում։ 1988-1990 թվականներին աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում որպես դերասան։
1994 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)՝ Վլադիմիր Նաումովի արվեստանոցը։ 1992 թվականին ստաժավորում է անցել Հռոմի «Cinecittà» ստուդիայում։
Ռուսաստանի կինոռեժիսորների գիլիդիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։
Քաղաքական դիրքորոշում
2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների դիմումը ի աջակցություն նախագահ Վ․ Պուտինին Ուկրաինայում և Ղրիմում։
Մրցանակներ և պարգևներ
- 2000 - «Ես ճայ եմ» ֆիլմի համար
- «Լումիեր եղբայրների ոսկե մեդալ»՝ կինոկերպարի վերադարձի համար
- ՌԴ մշակույթի նախարարության մրցանակ
- 2004 - «Ես մահացել եմ մանուկ ժամանակ» ֆիլմի համար
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակ
- «Ստալկեր» միջազգային իրավապաշտպան կինոփառատոնի «Ստալկեր» մրցանակ՝ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար
- «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում՝ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար
- Ճապոնիայի և Եգիպտոսի կինոփառատոների մրցանակներ
- 2012-2013 - «Բոլորը գնացին» ֆիլմի համար
- «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 20-րդ փառատոնի գլխավոր մրցանակ՝ մարդասիրության և ավանդույթները չդավաճանելու համար
- Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» փառատոն․ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
- Տալինի «Մութ գիշերներ» 16-րդ կինոփառատոն․ «Tridents Herring» գլխավոր մրցանակ «Բոլորը գնացին» ֆիլմի համար
- Օնֆլյորում կայացած ռուսական կինոյի 20-րդ փառատոն․ Ստորին Նորմանդիայի մրցանակ՝ «Բոլորը գնացին» ֆիլմի համար
- «Սպիտակ փիղ» կինոքննադատության և կինոմամուլի մրցանակ՝ լավագույն դեբյուտ ֆիլմի համար
- Թբիլիսիի 13-րդ միջազգային կինոփառատոն․ «Արծաթե Պրոմեթևս» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
- Խանտի Մանսիյսկում կայացած «Կրակի ոգին» Կինեմատոգրաֆիական առաջնելույթների 11-րդ միջազգային փառատոն․ «Տայգայական հույսի ծաղիկ» մրցանակ՝ «Բոլորը գնացին» ֆիլմի համար
- «Նիկա» մրցանակի առաջադրում ԱՊՀ և Բալթիկ երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում
- Չեբոկսարեի 6-րդ միջազգային կինոփառատոն՝ գրան պրի՝ լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում
- Ուլյանովսկում կայացած Վալենտինա Լեոնտևայի անվան 5-րդ միջազգային կինոփառատոն․ մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում
Ֆիլմագրություն
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2002 | Հակամարդասպան | |
1994-1996 | Երկաթե վարագույր | դրվագ |
1990 | Ֆուտբոլիստը | դրվագ |
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2014 | Աշունը սրտում |
2012 | Բոլորը գնացին |
2010 | Մոսկվա՛, ես սիրում եմ քեզ |
2007 | Ադամի զավակները |
2004 | Ես մահացել եմ մանուկ ժամանակ |
2000 | Ես ճայ եմ․ դերասանուհի Վալենտինա Կարավաևայի գաղտնիքը |
1993 | Ջադո |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2014 | Աշունը սրտում |
2012 | Բոլորը գնացին |
2010 | Մոսկվա՛, ես սիրում եմ քեզ |
2007 | Ադամի զավակները |
2004 | Ես մահացել եմ մանուկ ժամանակ |
1993 | Ջադո |
Օպերատոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2007 | Ադամի զավակները |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Биография и фильмография rudata.ru
- Фильмография afisha.ru
- Интервью Г. Параджанова (2004) izvestia.ru
- Георгий Параджанов. «О фильме, о кино, о воспоминаниях…» КультурМультур,08.07.2013