Gegham Petrosyan
Quick Facts
Biography
Գեղամ Հարությունի Պետրոսյան (սեպտեմբերի 1, 1950(1950-09-01), Ոսկեթաս, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2006): ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ:
Կենսագրություն
Գեղամ Պետրոսյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 1-ին, Ոսկեթաս գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ): 1958-1968 թվականներին սովորել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1977 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա: 1980 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1993-1998 թվականներին եղել է պատմության, 1998 թվականից՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2008 թվականից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան:
Աշխատանքները վերաբերում են Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՀՀ (1918-1920) հարաբերություններին, ինչպես նաև դիվանագիտական պատմության հարցերին: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918 - 1920 թվականների ամենաբարդ ու վիճահարույց հարցերի գիտական մշակումն և լուսաբանումը: Հեղինակ է մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների: Պետրոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ:
Անդամակցություն
- ԵՊՀ գիտական խորհրդի անդամ
- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
- «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- «Միջազգային հարաբերություններ.Հայկական աշխարհ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
- ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ
- ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
- ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ
- ՀՀ ԱԳՆ հուշամեդալ
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
- ԵՊՀ ոսկե մեդալ
- Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ
- Արցախի համալսարանի պատվավոր պրոֆեսոր
Երկեր
- Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ: (1918-1920 թվականներ), Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 2006 (համահեղինակ):
- Ծրագիր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ» (1918-1920 թվականներ): Մագիստրատուրայի «Հայոց պատմություն» մասնագիտությամբ դասընթացի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2010 (համահեղինակ):
- Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թվականներ): Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2011 (համահեղինակ):
- Отношения Республики Армения с Россией (1918-1920 гг.. ЕГУ, Ер., Изд-во ЕГУ, 2012, 424 с.
- Կրթություն հանուն ապագայի: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Գրքույկ, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 44 էջ:
- Образование во имя мудущего. Факультет международных отношений ЕГУ, Учебник, ЕГУ изд., 2015.
- Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917 թվականի փետրվար – 1918 թվականի հունիս) | ԵՊՀ հրատ., Երևան, 2018, 268 էջ, 12 ներդիր:
- Закавказье в дипломатических перипетиях: становление армянской независимой государственности (февраль 1917 - июнь 1918 гг.), Монография, Изд. ЕГУ, Ереван, 2019, 324 с. 12 с. илл.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Գեղամ Հարությունի Պետրոսյան»