Gayane Hovhannisyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Գայանե Ռազմիկի Հովհաննիսյան (մարտի 6, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005):
Կենսագրություն
Գայանե Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում: 1987 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: 1993-1996 թվականներին անգլերեն է դասավանդել Մոսկվայի մի շարք բուհերում, 1996-2001 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում, 2000 թվականից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի հիմնադիր-վարիչ, 2000 թվականից դասախոսում է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 2003 թվականից աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում որպես փորձագետ-լեզվաբան:
Աշխատանքները վերաբերում են կիրառական, կոգնիտիվ (ճանաչողական) լեզվաբանության խնդիրներին, լեզվական մտածողության և լեզվագիտակցության հոգեվերլուծությանը: Համահեղինակ է մանկավարժության և մեթոդաբանական ձեռնարկների։
Մրցանակներ
- Խաչատուր Աբովյանի հուշամեդալ, 2004
Երկեր
- Ժամանակի հոգելեզվաբանական հայեցակարգը (մենագրություն) 2001:
- Հոգելեզվաբանության ներածություն (բուհական ձեռնարկ) 2003: