Gayane Hovhannisyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Գայանե Հարությունի Հովհաննիսյան (Մատակյան) (1852, Թիֆլիս - 1900, հոկտեմբերի 11, Կ. Պոլիս), մանկավարժ։
Կենսագրություն
Կրթությունն ստացել է ֆրանսիական պանսիոնում։ 1871-1978 թվականներին եղել է ուսուցիչ Թիֆլիսի Գայանյան, 1878-1980 թվականներին՝ տեսուչ Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում։ 1882 թվականին Թիֆլիսում հիմնել է Ֆրյոբելյան ընկերությունը, միաժամանակ ստանձնել Զրկինենց եկեղեցուն կից առաջին հայկական մանկապարտեզի ղեկավարությունը։ 1883 թվականին Հովհաննիսյանը Երևանում հիմնել է առաջին մանկապարտեզը։ 1887 թվականին մեկնել է Կ.Պոլիս և հայկական թաղերում բացել ծաղկոցներ, կազմակերպել կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել է աղջիկների կիրակնօրյա վարժարան։
Նախադպրոցական դաստիարակությանը նվիրված հոդվածներով հանդես է եկել Կ. Պոլսի «Հայրենիք» պարբերականում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |