Gayane Atayan
Quick Facts
Biography
Գայանե Արմենի Աթայան (սեպտեմբերի 23, 1959(1959-09-23), Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, նկարչուհի Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի դուստրը:
Կենսագրություն
Գայանե Աթայանը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 23-ին Կիևում, նկարիչներ Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի ընտանիքում: 1983 թվականին ավարտել է Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտը (մանկավարժ-մասնագետ` ՎիկտորՇատալին): Նկարիչն իր հիմնական ուսուցիչ համարում է մորը:
1982 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների , 1986 թվականիցՈւկրաինայի նկարիչների միության անդամ է: Գայանե Աթայանի աշխատանքները ցուցադրվում են Կիևի ազգային պատկերասրահում, Զապորոժիեի, Խմելինսկի կերպարվեստի թանգարաններում, Թայվան կղզու «Դրակոն» թանգարանում, Ուկրաինայի բազմաթիվ պատկերասրահներում: Շատ գործեր դարձել են Ուկրաինայի մշակույթի նախարարության հիմնական ցուցադրության գործեր, որոշներն էլ Ռուսաստանի և Ուկրաինայի մշակույթի, ինչպես նաև Ուկրաինայի ազգային բանկի և Գրադոբանկի հիմնական ցուցադրման նմուշներ:
Ստեղծագործություններ
Գայանե Աթայանը հայտնի բնանկարիչ է, աշխատում է ավանդական ուղղություններով: Սիրած ժանրը բնանկարն է:
Հիմնական ստեղծագործություններն են`
- «Օլվիայի սկզբնաղբյուրը» (1983)
- «Իռան ամանորյա հանդերձով» (աղջկա դիմանկարը) (1985)
- «Աշունը Պոդոլում» (1989)
- «Վարդագույն երեկո» (1993)
- «Ռոմանտիկ բնապատկեր» (1994)
- «Երեկոն Կիևում» (1994)
- «Մառախուղ» (1995)
- «Մթնշաղ» (1999)
Ծանոթագրություններ
- ↑ «23 сентября 1959 года в Киеве родилась Гаянэ Арменовна Атаян»։ Киевский календарь։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2012-10-23
- ↑ «Атаян Гаянэ Арменовна»։ НСПУ։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2012-10-23
- ↑ «Атаян Гаянэ»։ Продюсерский центр Бойко։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2012-10-23
- ↑ «Киевский художник Атаян Гаянэ Арменовна»։ Соцреализм. Киевский клуб коллекционеров
Արտաքին հղումներ
- Работы Атаян Гаянэ Բոյկոյի պրոդյուսերական կենտրոնի կայքում(ռուս.)