Garry Rashidyan
Quick Facts
Biography
Գարրի Հայկի Ռաշիդյան (հունվարի 5, 1933, Երևան - 2016), ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1999), պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1967 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ՝ Հայպետնախագիծ ինստիտուտում և Հայկական ճարտարապետաշինական Գիտահետազոտական ինստիտուտում։
1970-1971 թթ. վերապատրաստվել է Ֆինլանդիայում։
1977-1993 թթ.՝ Երևանի միութենական նախագծային ինստիտուտի տնօրեն, 1997 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1989)։
Ստեղծագործական աշխատանք
Հեղինակ է Էջմիածնի հրապարակի բարեկարգման (1982), փոստի շենքի (1985), համահեղինակ՝ հասարակական կենտրոնի (1973-1985), «Վաղարշապատ» (1975-1981, ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Երևանի Ավան-Առինջ բնակելի (1978-1985) թաղամասերի, «Երիտասարդական» բնակելի համալիրի (1983), Հայրենական պատերազմում (1941- 1945) տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի (1985-1986), «Դավթաշեն» հանգստի գոտու, Էջմիածնում՝ «Հավերժություն» հուշարձանի («Մաշտոց և Կորյուն», բազալտ), Երևանում՝ վիլլայի (2002) և այլ աշխատանքների։
Գարրի Ռաշիդյանի աշխատանքները նվիրված են քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրներին։
Պարգևատրումներ
Խորհրդային ճարտարապետության 1976-1980 թվականների նվաճումների համամիութենական, «Տարվա լավագույն ստեղծագործություն» հանրապետական (1981, 1985, 1986, 1987, 1989) ստուգատեսների դափնեկիր։
- Պետական մրցանակ
- ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր
- Աշխատանքի վետերանի մեդալ
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- ԵՇՃՀ-ի 2 ոսկե մեդալ
- ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ ոսկե հուշամեդալ
- 2011 Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։