Garry Mayilyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներՄայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարրի Գեորգիի Մայիլյան (ապրիլի 4, 1956(1956-04-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆագոտահար, մանկավարժ։
Կենսագրություն
Գարրի Մայիլյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 4-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ֆագոտի բաժինը (Զ. Ալավիձեի դասարան)։ 1979-1994 թվականներին եղել է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնի և Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնահար, Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ 1994 թվականին դարձել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահար, իսկ 2006-2012 թվականներին դրան զուգահեռաբար եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի տրոմբոնահար։ 1997 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայի ֆագոտի և կամերային փողային անսամբլի դասարաններում (2012 թվականից՝ պրոֆեսոր)։
Հեղինակել է «Ֆագոտը Հայաստանում» (2009) գիրքը և հանդես եկել որպես «Վիլհելմ Շպեռլինգ» (2016) գրքի համահեղինակ։
Արտաքին հղումներ
- Գլինկա. Պաթետիկ տրիո կլարնետի ֆագոտի եվ դաշնամուրի համար (1-ն մաս) (Ֆագոտ՝ Գարրի Մայիլյան]