peoplepill id: garegin-meloyan
GM
Ottoman Empire Russia
2 views today
2 views this week
Garegin Meloyan
��այ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Garegin Meloyan

The basics

Quick Facts

Intro
��այ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Gender
Male
Place of birth
Van, Eyalet of Van, Turkey
Place of death
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia
Age
55 years
Education
Gevorkian Theological Seminary
Vagharshapat, Armavir Region, Armenia
(-1907)
Employers
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներՄելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Գրիգորի Մելոյան (մայիսի 5, 1884(1884-05-05), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1939(1939-05-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ»օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ 4-ում։ Գարեգին Մելոյանի գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928 թվականի թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929 թվականի թիվ 3-ում։ Մահացել է Թբիլիսիում։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Կազիմիր Տետմայեր, Հաղթանակ, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 42 էջ։
  • Գ. Վ. Պլեխանով, Պատմության մատերիալիստական ըմբռնումը, Թիֆլիս, տպարան պոլիգրաֆ դպրոցի, 1928, 168 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Բորիս Գոդունով, Երևան, Հայպետհրատ, 1950, 98 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին «Ծաղիկը», «Սիրիր», «Ձմեռվա երեկո», «Սև շալ», «Դևեր», «Գյուղը»։
  • Լև Տոլստոյ «Կանաչ ձողիկ»։
  • Մաքսիմ Գորկի «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Սկսնակ գրողներին», 1920։
  • Ջեկ Լոնդոն «Արյունախանձ վրեժխնդրություն»։
  • Էմիլ Վերհարն «Աշուն», «Հին հեքիաթ»։
  • Վիկտոր Հյուգո «Դիրքերի վրա»։

Գարեգին Մելոյանի կենսագրական ակնարկներ

  • Ադամյան Արշավ (երաժշտագետ), 1884 թվական։
  • Գուլակյան Արմեն - 1899 թվական։
  • Գրիգորիս Աղթամարցի։
  • Ալիխանյան Իսահակ - 1876 թվական։
  • Ռոմանոսի մասին։
  • Բերոյան «Իմ համառոտ կենսագրությունն ու բեմական գործունեությունը»։
  • Աբելյան Ալեքսանտի։
  • Թադևոս Հայրապետի Ավդալբեգյան։
  • Հարությունյան Արշակ - 1869-1936 թվականներ։
  • Առաքելյան Համբարձում - 1855-1918 թվականներ։
  • Դարյան Արմենյան-1883 թվական։
  • Աբով Գևորգ։
  • Հարությունյան Իսահակ-1863-1928 թվականներ։
  • Դանիել Վարուժան։
  • Մարի Բերոյան «Իմ համառոտ կենսագրությունը»։
  • Գալստյան Վահան - 1888 թվական։
  • Գուլազյան Օլգա։
  • Դանիելյան Հայկանուշ։

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Garegin Meloyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Garegin Meloyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes