Garegin Kozikyan
Quick Facts
Biography
Գարեգին Կուզիկյան (Կոզիկյան, օգոստոսի 17, 1878(1878-08-17), Բաքու, Ռուսական կայսրություն - 1915, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հասարակական գործիչ։
Սկզբնական կրթությունն ստացել է Չարսանճագում և Խարբերդում։ 1896 թվականին տեղափոխվել է Հարավային Կովկաս, աշխատել գործարաններում, մտել հնչակյան կուսակցության մեջ։ 1898 թվականին մասնակցել է հայ բանվորների առաջին սոցիալդեմոկրատական մարքսիստական խմբի՝ Թիֆլիսի բանվորների միության» ստեղծմանը, ընդհատակյա հեղափոխական աշխատանք տարել, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901 թվականին ձերբակալվել է, 1903 թվականին արտաքսվել Ռուսաստանից։ Նույն թվականին հաստատվելով Ժնևում՝ մասնակցել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմնադրմանը։ 1905 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, Ռուսական առաջին հեղափոխության տարիներին (1905—1907 թվականներին) Թիֆլիսում եղել սպեցիֆիկների «Կյանք» (1906 թվական) և «Ձայն» (1906-1907 թվականներ) պարբերականների խմբագիրներից, որոնք անջատողականություն էին սերմանում հայազգի բանվորության մեջ։ Կուզիկյանի դեմ գաղափարական պայքար են մղել Մ. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Մ. Սպանդարյանը, Ս. Կասյանը։ 1909 թվականին տեղափոխվել է Կոստանդոպոլիս, հիմնել «Գրաշարաց միությունը», հրատարակել «Ապագա» (1910 թվական) բանվորական հանդեսը։ Զոհ է գնացել 1915 թվականի Մեծ Եղեռնին։ Հրատարակել է «Թող ֆակտերը խոսեն» գիրքը (1904 թվական)։
Ծանոթագրություններ
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 4465 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 4465 |
Եղեռնազոհ անձինք | |
---|---|
Եղեռնազոհ անձինք | |
Եղեռնազոհ անձինք | Մխիթար Աբրոյան • Լևոն Աղաբաբյան • Գեղամ Բարսեղյան • Սմբատ Բյուրատ • Հովհաննես Գազանճյան • Պետրոս Գալֆայան • Գուշակյան Գեղամ • Գրիգոր Եսայան • Երուխան • Զարդարյան Ռուբեն • Ներսես Զաքարյան • Գրիգոր Զոհրապ • Միհրան Թապագյան • Հակոբ Թերզյան • Թլկատինցի • Գրիգոր Թորոսյան • Գառնիկ Թուղլաճյան • Արիս Իսրայելյան • Լևոն Լարենց • Գարեգին Խաժակ • Թովմաս Կետիկյան • Մելքոն Կյուրճյան • Գարեգին Կոզիկյան • Համբարձում Համբարձումյան • Արտաշես Հարությունյան • Խաչատուր Մալումյան • Սարգիս Մինասյան • Բարսեղ Շահպազ • Տիգրան Չյոկյուրյան • Մառի Պեյլերյան • Ժագ Սայապալյան • Ստեփաննոս Սարըյան • Սիամանթո • Ռուբեն Սևակ • Դանիել Վարուժան • Տիգրան Օտյան |