peoplepill id: garbis-zobyan
GZ
Armenia
3 views today
14 views this week
Garbis Zobyan
Armenian opera singer

Garbis Zobyan

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Կարպիս Արամի Զոբյան (1915, մայիսի 24, Քաստեմանի, Թուրքիա - 2002, սեպտեմբերի 20, Նյու Յորք), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր)։ Ռումինիայի վաստակավոր արտիստ (1963)։

Կենսագրություն

Կարպիս Զոբյանը ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում: 1948 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան: 1948 թվականից Տիմիշոարայի, 1949 թվականից՝ Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ: 1968 թվականից ապրում է ԱՄՆ-ում, ելույթներ ունենում տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում։ Դերերգերից են՝ Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռադամես, Օթելլո, Մանրիկո (Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Տրուբադուր»), Դոն Խոզե (Բիզեի «Կարմեն»), Տուրիդդու (Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»), Գերման (Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ Հանդես է գալիս նաև կամերային համերգներով․ Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից է։

Պարգևներ

Արժանացել է Ռումինիայի ԽՍՀ պետական մրցանակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697 CC-BY-SA-icon-80x15.png
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Garbis Zobyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Garbis Zobyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes