Garabed Taoutian
Quick Facts
Biography
Կարապետ Տաուտյան, Կարապետ Արթին փաշա Դավուդյան (1816, Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1873, Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայազգի պետական, կրթական, մշակութային գործիչ, իրավաբան, դիվանագետ: Վիեննայի համալսարանի իրավագիտության դոկտոր: Բեռլինի ԳԱ պատվավոր դոկտոր: Օսմանյան կայսրության դեսպանության լիազոր կցորդ՝ Բեռլինում, հյուպատոս՝ Վիեննայում: Լիբանանի առաջին կառավարիչ (1861-1868): Ստացել է մյուշիրի (մարշալի) կոչում՝ դառնալով առաջինկաթոլիկ քրիստոնյան, որ հասել է մարշալի աստիճանի:
Կենսագրություն
Կարապետ Տաուտյանը ծնվել է 1816 թվականին, Կ. Պոլսում: Սովորել է Պոլսում, ապա՝ Բեռլինում: 1840 թվականին ծառայել է Բեռլինի թուրքական դեսպանատանը՝ որպես քարտուղար և թարգմանիչ: Կարևոր պաշտոններ է վարել Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում՝ դեսպանություններում: 1850 թվականին Օսմանյան կառավարության ներկայացուցիչ է ընտրվել Վիեննայի դեսպանատանը: Եղել է դեսպան Վիեննայում: 1859 թվականին տնօրինել է Գրաքննության վարչությունը, 1860 թվականին՝ հեռագրական վարչությունը: 1856 թվականին ավստրիական կառավարության կողմից ստացել է Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան, Բավարիայից՝ 3-րդ աստիճանի Բավարիա խաչ և Վուրդենբուրգից՝ Wurdenberg 3-րդ աստիճանի խաչ: 1859 թվականին, երբ աշխատել է որպես գրաքննության բաժնի տնօրեն և կառավարության առաջին թարգման, Շվեդիայի թագավոր Օսկարից ստացել է առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı («Հյուսիսային բևեռի աստղ») շքանշան: 1867 թվականին Նապոլեոն Գ կայսեր կողմից արժանացել է Chevalier de l’Egion d’Honneur շքանշանի: Հռոմի պապը Տաուտյանին շնորհել է Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան: Օսմանյան կառավարության կողմից ստացել է ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ: 1861-1868 թվականներին եղել է Լիբանանի առաջին կառավարիչը՝ վեզիրի ու փաշայի տիտղոսներով, կայունացրել է երկրի քաղաքական վիճակը, ծավալել երկրագործական, կառուցողական, կրթական գործունեություն: Լիբանանը բաժանել է 6 գավառների, նվազեցրել տուրքերը, ստեղծել կանոնավոր բանակ: 1867 թվականին հիմնադրել է Լիբանանի առաջին պաշտոնաթերթը՝«Լիբանանը» (արաբերեն և ֆրանսերեն): Հիմնել է իր ժամանակին Լիբանանի լավագույն դպրոցը համարված «Դավուդիե մեդրեսե» երկրորդ վարժարանը Աբիեում, նախակրթարաններ: Հեղինակ է իրավագիտական աշխատությունների:
1868 թվականին Կարապետ փաշա Դավուդյանին վստահվել է փոստ-հեռագրական, նաև Օսմանյան կայսրության հասարակական կառույցները ղեկավարող հանրօգուտ շինությանց նախարարի պաշտոնը: 1866 թվականին շաքարի ֆաբրիկա է հիմնել Ստամբուլում և Իզմիրում: Նրա գործունեության հաջողություններից մեկն էլ կայսրության եվրոպական ու ասիական մասերն իրար կապող Ռումելիի երկաթգծի շինարարությունը, հնարավորություններ է ստեղծել Ռումելիի երկաթուղու շինարարությունն իրագործելու համար: 1868 թվականին Փարիզ և Վիեննա պետական բանակցությունների, այցելությունների արդյունքում հաջողել է կնքել Ռումելիի երկաթուղու կառուցման պայմանագրերը։ Դրա համար ստացել է առաջին աստիճանի OsmanՏye և MecidՏye շքանշաններ։ 2000 կմ երկարություն ունեցող երկաթգծի ստեղծման համար բարոն Հիրշի հետ միասին 1870 թվականին հիմնադրել է «Օսմանյան ընկերությունը»։ 1871 թվականին այս պաշտոնը Դավուդ փաշայի չափազանց հոգնածության պատճառով փոխանցվել է Քաբուլի փաշային:
Մահ
Հիվանդության պատճառով հանգստի է մեկնել Սաքըզ կղզի ապա՝ ֆրանսիական Բեառից քաղաք, որտեղ 1873 թվականին մահացել է:
Անդամակցություն
Կարապետ Դավուդյանը հին գերման ցեղերին նվիրված իր ուսումնասիրության համար ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և Գերմանիայի կանցլերից ստացել հատուկ մրցանակ:
Հիշատակ
- Բեյրութի փողոցներից մեկը կոչվում է Դավուդ փաշայի անունով:
Պարգևներ
- Առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı (Հյուսիսային բևեռի աստղ) շքանշան (1859) Շվեդիայի թագավոր Օսկարից
- Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան Հռոմի պապի կողմից
- Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան
- Իտալիայի Ս. Գրիգոր շքանշան
- Թուրքիայի «Օսմանիե» ժապավեն
- Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան խաչ (1856) Ավստրիական կառավարության կողմից
- Ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ Օսմանյան կառավարության կողմից
- 3-րդ աստիճանի Bavaria խաչ Բավարիայից
Ծանոթագրություններ
- ↑ «ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ) - Diplomat.am»։ www.diplomat.am։ Վերցված է 2019-05-24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 568-569:
- ↑ «Լեռնալիբանանի երկու հայ կուսակալները. Կարապետ Արթին փաշա Դավուդյան և Հովհաննես փաշա Կույումճյան»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-24