peoplepill id: gagik-sukiasyan
GS
Russia Armenia
1 views today
1 views this week
Gagik Sukiasyan
��այ մատենագետ, գրադարանագետ

Gagik Sukiasyan

The basics

Quick Facts

Intro
��այ մատենագետ, գրադարանագետ
Work field
Gender
Male
Place of birth
Dzoragyugh, Armenia
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Գագիկ Արամի Սուքիասյան (մայիսի 9, 1952(1952-05-09), Ձորագյուղ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ մատենագետ, գրադարանագետ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2014): Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ:

Կենսագրություն

Գագիկ Սուքիասյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 9-ին, Ձորագյուղ (ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում: 1981 թավկանին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1987-1990 թվականներին սովորել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի (հետագայում՝ համալսարան) ասպիրանտուրայում, 1994-1997 թվականներին՝ դոկտորանտուրայում: 1991 թվականից դասավանդում է ՀՊՄՀ-ում, որտեղ 1999-2014 թվականներին եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչը: 1991 թվականին Մոսկվայում ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան («Հայագիտական մատենագիտություն. պատմություն, ժամանակակից վիճակը և զարգացման հեռանկարները»), 1997 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան («Մատենագիտության պատմությունը Հայաստանում և հայկական սփյուռքում (5-20-րդ դարեր)»): 2016 թվականին մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունների բարձրացման դասընթացներին: Անդամակցում է Եվրասիայի գրադարանային ասամբլեային (1993) և Հայաստանի ժուռնալիստների միությանը: Հրատարակվել են նրա «Ուսումնական ծրագրեր և հանձնարարելի մատենագիտություն» (2005), «Մատենադարան: Մատենագիտական հանրագիտարան» (2007 թվական, ռուսերեն), «Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ» (2009), «Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում» (ուսումնամեթոդական ձեռնարկ, 2011), «Հայաստանի և հայ սփյուռքի գրքի պատմություն» (2012 թվական, ռուսերեն), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (2012), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (մենագրություն, 2013), «Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ: Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» (2014) աշխատությունները: Գագիկ Սուքիասյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուների:

Աշխատությունները վերաբերում են մատենագիտության, գրադարանագիտության, գրքագիտության, թանգարանագիտության, հուշարձանների պահպանության, աղբյուրագիտության, փաստաթղթագիտության (ՀՊՄՀ-ում ուսուցանվող նոր առարկայի) խնդիրներին:

Անդամակցություն

  • Եվրասիայի գրադարանային ասամբլեայի անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Հրապարակումներ

  • Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական ԲՈւՀ-երում։ Ուսումնական ձեռնարկ: Երևան, Էդիթ Պրինտ, 2018:
  • Գրադարանային-տեղեկատվական կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները: Հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու:
  • Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ: Շուշին՝ հայկական մշակույթի օջախ: Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի զեկուցումներ: Շուշի: Կաճառ, 2014, էջ 15-24:
  • Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն (Մենագրություն, Երևան, 2013:
  • Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն: Գիտամեթոդական և ոսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012:
  • Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2011:
  • Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ: Դասագիրք, Երևան, 2009:
  • Ուսումնական ծրագրեր և հանձնարարելի մատենագիտություն (05.27- Գրադարանագիտություն և մատենագիտություն, 0528-Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն), Երևան, 2005:
  • Матенадаран // Библиотечная энциклопедиа. -М., 2007.- С. 605-606.
  • История книги в Армении и армянской диаспоре // Библиотечной ассамблеи Евразии.-М., 2012.- № 3. С. 35-36.

Պարգևներ

  • «Մանկավարժական համալսարան-90-ամյակ» ոսկեզօծ հուշամեդալ (2012)

Ծանոթագրություններ

  1. Գագիկ Սուքիասյանի մասին ՀՊՄՀ-ի կայքում
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 512:
  3. Սուքիասյան Գագիկ (2018)։ Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական ԲՈւՀ-երում ։: Ուսումնական ձեռնարկ։ Երևան ։: Էդիթ Պրինտ։ ISBN 9789939025827 
  4. Սուքիասյան Գագիկ Արամի, ed. (2014)։ Գրադարանային-տեղեկատվական կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները: Հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 9789939528748 
  5. Սուքիասյան Գագիկ Արամի (2012)։ Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն: Գիտաօժանդակ և ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Երևան: Էդիթ Պրինտ 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gagik Sukiasyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Gagik Sukiasyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes