Gagik Jhangiryan
Quick Facts
Biography
Գագիկ Վրեժի Ջհանգիրյան (մարտի 6, 1955(1955-03-06), Արարատ, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ զինվորական նախկին դատախազ (1997-2006), ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008)։
Կրթություն
1972-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։ 1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
1990-1997 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թվականներին՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Պարգևները և աստիճանները
- Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Գևորգ Աշոտի Մարգարյան | ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյան 1997 - 17 հունվարի 2006 | Հաջորդող Արմեն Մովսեսի Խաչատուրյան |
Հայաստանի զինվորական դատախազները | |
---|---|
Հայաստանի զինվորական դատախազները | |
Վաղարշակ Ներսեսի Վարդանյան (1992-1996) • Գևորգ Աշոտի Մարգարյան (1996-1997) • Գագիկ Վրեժի Ջհանգիրյան (1997-2006) •Արմեն Մովսեսի Խաչատուրյան (2006-2011) • Գևորգ Սուրիկի Կոստանյան (2011-2013) • Արտավազդ Հենրիկի Հարությունյան (2013-ից) | |
Վաղարշակ Ներսեսի Վարդանյան (1992-1996) • Գևորգ Աշոտի Մարգարյան (1996-1997) • Գագիկ Վրեժի Ջհանգիրյան (1997-2006) •Արմեն Մովսեսի Խաչատուրյան (2006-2011) • Գևորգ Սուրիկի Կոստանյան (2011-2013) • Արտավազդ Հենրիկի Հարությունյան (2013-ից) |