Gabriel Harutyunyan
Quick Facts
Biography
Գաբրիել Գրիգորի Հարությունյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1894, Վահրավար, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1953(1953-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։
Կենսագրություն
1919 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1920-1921 թվականներին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվորական լազարեթներում։ 1922 թվականից աշխատել է Երևանում։ 1932-1939 թվականներին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939-1941 թվականներին՝ Երևանի ծննդատան տնօրենի տեղակալ և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1941-1945 թվականներին՝ էվակո-հոսպիտալի վարիչի տեղակալ, 1945-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ (Գիտությունների ակադեմիա) կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշխատող։
- Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Երկեր
- Гинекология и акушерство в Армении в древние и средние века. Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 254 с.