peoplepill id: frederic-armand-feydit
FF
France
1 views today
1 views this week
Frédéric-Armand Feydit

Frédéric-Armand Feydit

The basics

Quick Facts

Places
Gender
Male
Place of birth
Paris, Île-de-France, France
Age
83 years
The details (from wikipedia)

Biography

Ֆրեդերիկ Արման Ֆեյդի (ապրիլի 15, 1908, Փարիզ - մայիսի 11, 1991), ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), Փարիզի Արևելյան լեզուների բարձրագույն ուսումնարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆրեդերիկ Մակլերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լուի Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ Անտուան Մեյեին։ 1930-ական թթ. ֆրանսերեն է դասավանդել Սեւրի եւ Վենետիկի Մխիթարյան դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941-ին Ֆրեդերիկ Ֆեյդին ավարտել է Սորբոնի համալսարանը եւ ընդունվել՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները եւ 1948 թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաեւ գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ։ 1949-77 թթ. եղել է Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի (նախկին Արևելյան կենդանի լեզուների դպրոց) հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական արևմտահայերենին։ 1970-1980 թթ. նա կատարել է Սեւրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության եւ հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ։

Աշխատություններ

Ֆրեդերիկ Ֆեյդիի գիտական ժառանգությունը բաղկացած է վեց գրքից եւ շուրջ քառասուն հոդվածից։

1964 թվականին Փարիզում հրատարակվել է հայ ժողովրդական էպոսի՝ «Սասունցի Դավթի» թարգմանությունը, որը նա կատարել է Հովսեփ Օրբելու համահավաք խմբագրությունից եւ բազմաթիվ հղումներով լուսաբանել այդ ստեղծագործության հիմնական տարբերակները։

1935 թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», իսկ 1948 թվականին՝ «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել հայոց լեզվի պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։ 1986 թվականին հրատարակել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» աշխատությունը։

Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է հայերենի բարբառներին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաեւ ժամանակակից արեւմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին եւ այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարեւոր են Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում Հայաստանում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։

Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության եւ գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի երգիծանքի հարցերին, Դանիել Վարուժանի, Արշակ Չոպանյանի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Առաքելութիւն մը ի Ծապլվար», 1961)։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Զուարթնոց», ինչպես նաեւ եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։

Երկեր

  • Հեթում պատմիչ, հեղինակ «Ծաղիկ պատմութեանց» Արեւելեան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
  • La comedie et la satire en Arménie։ Baronian et Odian, Venise, 1960;
  • L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967

Ծանոթագրություններ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ

  • Ժան-Պիեռ Մահե, «Հարգանքի տուրք Ֆրեդերիկ Ֆեյդիի (1908-1991) հիշատակին», Պատմաբանասիրական հանդես, №1, 1991, էջ 79-84
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Frédéric-Armand Feydit is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Frédéric-Armand Feydit
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes