Eyler Yuzbashyan
Quick Facts
Biography
Էյլեր Սերգեյի Յուզբաշյան (փետրվարի 22, 1942(1942-02-22), ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Չլդրան, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2020(2020-11-01)), հայ ֆիզիկոս, վաստակաշատ ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
Էյլեր Յուզբաշյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Ոսկե մեդալով ավարտել է դպրոցն ուընդունվել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ու 1964 թվականին գերազանց գնահատականներով ավարտել այն։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Ստեկլովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Որպես դոցենտ 1972 թվականին աշխատանքի է անցել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1989 թվականին պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Եղել է դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականից աշխատել էԱրտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
Էյլեր Յուզբաշյանի նախաձեռնությամբ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 1993-ից մինչև 2017 թվականը գործել է ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողով։
Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
Աշխատություններ
Էյլեր Յուզբաշյանը մոտ 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է,խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր։
Ծանոթագրություններ
- ↑ Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը
- ↑ «Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-02 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)