peoplepill id: evrik-afrikyan-1
EA
1 views today
1 views this week
Evrik Afrikyan
Մարէաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Evrik Afrikyan

The basics

Quick Facts

Intro
Մարէաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
91 years
The details (from wikipedia)

Biography

էվրիկ Գեղամի Աֆրիկյան (մարտի 14, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}}) կամ մայիսի 14, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}})), մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982) ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)։

Կենսագրություն

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ մանրէաբանության բաժանմունքում (1961 թվականից՝ ինստիտուտ), 1953-1958 թթ.՝ գիտքարտուղար, 1958 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 1963 թվականից՝ տնօրեն, 2000 թվականից՝ պատվավոր տնօրեն։ 1993-2006 թթ. եղել է «Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի» տնօրեն։ 1994 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի հիմնախնդիրների խորհրդի նախագահն է։ 1977 թվականից եղել է Հայաստանի «Կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիրը։ 1993-1998 թթ. եղել է Եվրոպական Համայնքի ԻՆՏԱՍ ասոցիացիայի գիտնականների խորհրդի անդամ, 1981-1987 թթ.` Մանրէների Հավաքածուների Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ, 1980-1990 թթ.` Բակտերիոլոգիայի դասակարգման Միջազգային կազմակերպության բացիլների ենթակոմիտեի անդամ, 1970-1975 թթ.` Համամիութենական միկրոբիոլոգիական միության փոխնախագահ:

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են ընդհանուր և կիրառական մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի հարցերին, հատկապես աերոբ սպորավոր բակտերիաների էկոլոգիային, դասակարգմանն ու կիրառությանը։ Մշակել է նոր տեխնոլոգիաներ տարբեր մանրէային պատրաստուկների արտադրության համար։ Ուսումնասիրել է հակաբիոտիկների ու հակազդիչ (անտագոնիստ) մանրէների կիրառումը բուսաբուծության և շերամապահության մեջ։ Ղեկավարել է ոչ մետաղական պոլիմերների կենսակայունության ուսումնասիրման համալիր աշխատանքները։ Մեծ ներդրում ունի ՀՀ-ում մանրէաբանական արդյունաբերության ստեղծման ու զարգացման գործում։

Պարգևներ

  • «Պատվո նշան» շքանշան
  • Անանիա Շիրակացու մեդալ
  • Ս. Պ. Կորոլյովի մեդալ
  • ՀԽՍՀ գերագույն Խորհրդի 2 պատվոգիր
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2003

Երկեր

  • Пенизиллин и его применения в медицине. Е., 1948.
  • Энтомопотогенные бактерии и их значение,. Е., 1973..
  • Աֆրիկյան Է. Գ. Միկրոօրգանիզմների անտագոնիզմի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսական կուլտուրաների հիվանդությունների դեմ պայքարելու գործում. ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1956, Հ. 9, 1, էջ 15-24։
  • Փանոսյան Հ.Կ., Աֆրիկյան Է.Գ. Նիկոլայ Ալեկսանդրովիչ Կրասիլնիկով (ծննդյան 60-ամյակի առթիվ). ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1957, Հ.10, 6, էջ 113-114։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Evrik Afrikyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Evrik Afrikyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes