Eugeny Bayburdyan
Quick Facts
Biography
Եվգենի Հարությունի Բայբուրդյան (սեպտեմբերի 6, 1898(1898-09-06), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1941(1941-09-07)), հայ հնագետ-արևելագետ, հայագետ, կովկասագետ։
Կենսագրություն
Ծնվել է 1898 թվականին Ռուսական կայսրության Նոր Նախիջևան քաղաքում (այժմ Դոնի Ռոստով քաղաքի մաս է կազմում)։
1918 թվականին ընդունվել է Դոնի համալսարանի ինժեներաֆիզիկական ֆակուլտետը, իսկ 1920 թվականին անցել է Դոնի հնագիտական ինստիտուտ։ 1922 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի հնագիտական բաժնում, որը ավարտել է 1925 թվականին։
Պրոֆեսոր Վասիլի Գորոդցովի ղեկավարության տակ Կոստրոմայի, Վլադիմիրի և այլ մարզեր կազմակերպված հնագիտական արշավների մասնակից է։ 1926 թվականից ԽՍՀՄ ԿԸԿ-ին կից ԽՍՀՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի (ռուս.՝ НИИЭНКНВ) կովկասյան բաժնի գերհաստիքային ասպիրանտ է։ Նույն թվականին Անդրկովկասում հնագիտական աշխատանքների անցկացման համար մեկնում է Հայաստան Հայկական ԽՍՀ թանգարանների հարցերով և հուշարձանների պահպանման բաժնի ենթակայության տակ։ Ապրել է Երևանում։ Եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի գիտական աշխատող։
1939 թվականի սեպտեմբերին Բորիս Պիոտրովսկու և Իգոր Դյակոնովի ղեկավարության ներքո մասնակցել է Կարմիր բլուրի պեղումներին։ Ենթարկվում է հալածանքների։ Շուտով ձերբակալվում է, իսկ նույն թվականի մայիսի 13-ին՝ գնդակահարվում։ Հետմահու արդարացվել է։
Հիշատակ
2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցն անվանակոչվել է Եվգենի Բայբուրդյանի անունով։
Աշխատություններ
- Псевдонеолитические поселения Армении // ПИМК. 1933. № 1/2. С. 39-42
- Глиняные подставки из Армении // ПИДО. 1934. № 7/8. С. 170-172
- Новые находки каменного века в Армении // СА. 1937. № 3. С. 206-208
- По поводу древней керамики из Шреш-Блура // Там же. С. 209-213
- Культовый очаг из раскопок Шингавитского поселения в 1936-1937 гг. // ВДИ. 1938. № 4. С. 255-259
- Последовательность древнейших культур Армении на основании археологического материала 2011 г.// Ереван, Музей Истории Армении, редактор доктор исторических наук Р.С. Бадалян
Գրականություն
- Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991). Изд. подготовили Я. В. Васильков, М. Ю. Сорокина. СПб.։ Петербургское Востоковедение, 2003. 496 с. (Социальная история отечественной науки о Востоке)
- Юрасов Д. Г. "О них вспоминаю всегда и везде..." // СБ. 1988. № 5. С. 66