Ernest Belubekyan
Quick Facts
Biography
Էռնեստ Վաղարշակի Բելուբեկյան (սեպտեմբերի 1, 1940(1940-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001):
Վաղարշակ Բելուբեկյանի որդին։
Կենսագրություն
Էռնեստ Բելուբեկյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1965-1992 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1994 թվականին աշխատել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունում, միաժամանակ, 1994 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են պինդ ձևախախտվող մարմնի մեխանիկային՝ կոմպոզիցիոն նյութերից պատրաստված սալերի և թաղանթների լավարկային նախագծմանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։
Երկեր
- Ձգման և սեղմման հաշվարկներ։ Հաշվեգրաֆիկական աշխատանք 1-ի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Շինարարական մասնագիտությունների համար։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)։
- Ոլորման հաշվարկներ։ Հաշվարկագրաֆիկական № 3 աշխատանքի առաջադրանքներ և մեթոդական ցուցումներ։ Ժողովրդական կրթության մինիստրություն։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նյութերի դիմադրության ամբիոն, Երևան։ Ա. հ., 1988 (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոս. տեքստեր։ Մ. 3: ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Երևան, ՀՊՃՀ հրատ, 1993 (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն։ Դասախոսությունների դասընթաց։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան։ Երևան, Ա. հ., 2011 (համահեղինակ)։