peoplepill id: emil-voskanyan
EV
Russia Armenia
1 views today
1 views this week
Emil Voskanyan
Chemist

Emil Voskanyan

The basics

Quick Facts

Intro
Chemist
Work field
Gender
Male
Place of birth
Voskevaz, Armenia
Age
83 years
The details (from wikipedia)

Biography

Էմիլ Սերոբի Ոսկանյան (հոկտեմբերի 2, 1941(1941-10-02), Ոսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտականակադեմիայի թղթակից անդամ (1996):

Կենսագրություն

Էմիլ Ոսկանյանը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 2-ին Ոսկեվազ (ՀՀ Արագածոտնի մարզ) գյուղում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961 թվականից աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1972 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ: 1994-2003 թվականներին եղել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2003 թվականից՝ Ալեքսանդրով քաղաքի (ՌԴ Մոսկվայի մարզ) «Դալեքս» գիտությունների ակադեմիայի համալիրի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ «Հայաստանի կիրառական քիմիայի հանդեսի» գլխավոր խմբագիր:

Ուսումնասիրել է չհագեցած միացությունների հալոգեն ածանցյալների և մի շարք դիենային պոլիմերների (պոլիքլորոպրեն, պոլիերկքլորբութադիեն, պոլիիզոպրեն և այլն) քիմիական փոխարկումները: Մշակել և արդյունաբերության մեջ ներդրել է քլոր- և բրոմնաիրիտների, քլորկաուչուկների ստացման եղանակներ, որոնց հիման վրա արտադրվում են մի շարք բաղադրանյութեր (լաքեր, ներկեր, սոսինձներ, մածուկներ, ջրա- և ջերմամեկուսիչ ծածկույթներ:

Անդամակցություն

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)

Երկեր

  • Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում: (Ուսումնամեթոդական աշխատանք): Ասողիկ, 2003 - 12 էջ:

Ծանոթագրություններ

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 273:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 4:
  3. Ոսկանյան Էմիլ Սերոբի (2003)։ Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում: (Ուսումնամեթոդական աշխատանք) (հայերեն)։ Ասողիկ։ ISBN 9789994130276  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Emil Voskanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Emil Voskanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes