Elvira Mnatsakanyan
Quick Facts
Biography
Էլվիրա Գուրգենի Մնացականյան (օգոստոսի 17, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բալետի հայ արտիստուհի, պարուսույց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1978)։
Կենսագրություն
Էլվիրա Մնացականյանը ծնվել է Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (Ա․ Բոգանկովայի դասարան)։ 1963-1992 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի մենապարուհի։
1990թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը` բալետմայստեր-փորձավար մասնագիտությամբ: 1997թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես փորձավար: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան և Իրան և այլուր: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Հյուրախաղերով հանդես է եկել Խորհրդային Միության մի շարք քաղաքներում և արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, ԳՖՀ, Արգենտինա, Մեքսիկա, Իտալիա և այլն)։ Մասնակցել է բազմաթիվ բեմականացումների: 1993-1997 թվականներին աշխատել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
Դերապարեր
- Մոխրոտ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը»
- Ջուլիետ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Արմավենի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի»
- Անաիս՝ Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը»
- Շամիրամ՝ Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»)
- Կիտրի՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»
- Դոն Կիխոտ՝ Լյուդվիգ Մինկուսի «Կիտրի»
- Օդետա-Օդիլիա՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը»
- Շչելկունչիկ՝ Պյոտր Չայկովսկու «Մաշա»
- Ֆրիգիա, Էգինա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
- Գայանե՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Ժիզել՝ Ադոլֆ Ադանի «Ժիզել»
- Անտունի՝ Էդգար Հովհաննիսյանի «Խումար»
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |