Eliza Gyulesserian
Quick Facts
Biography
Էլիզա Գյուլեսերյան (սեպտեմբերի 22, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}}), Պյատիգորսկ, Թերեքի մարզ, ՌԽՖՍՀ - օգոստոսի 29, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:29|2|0}}), Երևան, Հայաստան), հայ թատերական գործիչ, մանկավարժ, դերասանուհի: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986):
Կենսագրություն
Էլիզա Գյուլեսերյանը ծնվել է Պյատիգորսկ քաղաքում: 1944-1948 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, զինվորներին քաջալերել, ոգեշնչել է կազմակերպված համերգների ժամանակ: Անձնուրաց աշխատանքի համար պարգևատրվել է շքանշաններով: 1957 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում: 1958-1992 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, մի քանի տարի ղեկավարել նույն ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնը:
Էլիզա Գյուլեսերյանի գիտական հոդվածները տպագրվել են «Արվեստ», «Գիտություն և տեխնիկա» ամսագրերում, տարբեր ժողովածուներում: Զեկույցներով ու դասախոսություններով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքում: Հեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» գիրքը, որը բեմական խոսքի առաջին դասագիրքն է հայերեն լեզվով:
Ընտանիք
- Ամուսին՝ Բաբկեն Մնացականյան, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Դուստր՝ Լալա Մնացականյան, հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ