peoplepill id: elena-v-basner
EVB
Russia
1 views today
1 views this week
Elena V. Basner
Russian scientist

Elena V. Basner

The basics

Quick Facts

Intro
Russian scientist
Places
Work field
Gender
Female
Place of birth
Yaroslavl, Russia
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Ելենա Վենիամինովնա Բասներ (ռուս.՝ Елена Вениаминовна Баснер, հունիսի 16, 1956(1956-06-16), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արվեստագետ, 20-րդ դարի առաջին երեսնամյակի ռուսական և խորհրդային արվեստի մասնագետ, Կազիմիր Մալևիչի և Նատալյա Գոնչարովայի ստեղծագործության ուսումնասիրող։

Կենսագրություն

Ելենա Բասները ծնվել է 1956 թվականի հունիսի 16-ին Յարոսլավլում, կոմպոզիտոր Վենիամին Բասների և Նինա Բասների ընտանիքում։

1978 թվականին ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ֆակուլտետը։

1978-2003 թվականներին աշխատել է Ռուսական պետական թանգարանում, եղել է 19-րդ դարի երկևոևդ կեսի և 20-րդ դարի գեղանկարչության բաժնի գիտաշխատող։ Ելենա Բասները եղել է բազմաթիվ ցուցահանդեսների կուրատոր, այդ թվում՝ «Կազիմիր Մալևիչ» (1988), «Դավիդ Բուրլյուկ» (1995), «Կազիմիր Մալևիչը Ռուսական թանգարանում» (2000), «Ռուսական ֆուտուրիզմ» (2000), «Նատալյա Գոնչարովա։ Տարիները Ռուսաստանում» (2002)։

1999 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Կ. Մալևիչի ուշ շրջանի գեղանկարչությունը։ Նկարչի՝ իր ստեղծագործական ուղու վերակառուցման ֆենոմենը» (ռուս.՝ «Живопись К. С. Малевича позднего периода. Феномен реконструкции художником своего творческого пути») թեմայով։ Բասները, զարգացնելով հեղինակային թվագրումների համակարգի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ ամերիկացի հետազոտող Շառլոտա Դուգլասի գաղափարը, բացահայտել է Կազիմիր Մալևիչի նախաձեռնած միստիֆիկացիան, պատճառաբանել ու ամրագրել իրական համոզիչ ժամանակագրությունը։

2004-2007 թվականներին Ելենա Բասները եղել է Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարանի գիտաշխատող։ Եղել է Պետրոգրադյան ավանգարդի թանգարանի ստեղծողներից մեկը («Մատյուշինի տուն», Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարանի մասնաճյուղ)։

2006 թվականին Ելենա Բասները դարձել է Bukowskis աճուրդի տան փորձագետ։

«Բասների գործ»

Բասները գործը եղել է քրեական գործավարություն (2012-2015) և դատական գործընթաց (2015-2016), որում Ելենա Բասները մեղադրվել է 2009 թվականի հուլիսին Բորիս Գրիգորևի «Փարիզյան սրճարան» նկարի վաճառքի ժամանակ կատարած մեքենայությունների մեջ։Քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հուլիսի 5-ին։ Քրեական գործը քննվել է 2015 թվականի փետրվարի 11-ից մինչև 2016 թվականի մայիսի 11-ը Սանկտ Պետերբուրգի Ձերժինսկի շրջանային դատարանում դատավոր Անժելիկա Մորոզովայի կողմից։ 2016 թվականի մայիսի 17-ին Ելենա Բասներն արդարացվել է։

Մատենագիտություն

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Золотоносов М. Н. Охота на Баснер: Судебный роман. — СПб.: Издательский дом «Міръ», 2016. — 752 с.

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Elena V. Basner is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Elena V. Basner
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes