Efim Grigorevitsj Altoes
Quick Facts
Biography
Եֆիմ Գրիգորևիչ Ալտուս (ռուս.՝ Ефим Григорьевич Альтус, 1899, Կիև, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1949(1949-05-03)), խորհրդային դերասան և ռեժիսոր:
Կենսագրություն
Ծնվել է Կիևում: Նրա հայրը՝ Գրիգորի Մոիսեևիչ Ալտշուլը, որն աշխատել է երկաթուղում (մահացել է 1924 թվականին): Մայրը՝ Ադել Գրիգորևնա Լերմենը, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ։
Եֆիմ Ալտուսն ավարտել է Կիևի քառամյա ուսումնարանը: 1920 թվականից ծառայել է Կարմիր բանակում: Այնուհետև, 1922-1923 թվականներին աշխատել է որպես Կիևի ռազմական մթերման բաժնի գործակալ: 1923 թվականին ընդունվել է Կիևի թատերական ուսումնարան, մեկ տարի սովորել այնտեղ, ինչից հետո որպես դերասան ընդունել է Կիևի թատերական ստուդիա։
Աշխատել է «Կարմիր թատրոնում» (1936 թվականից՝ Լենինի կոմերիտմիության անվան թատրոն, 1991 թվականից՝ Բալթիկայի տունի թատրոն), Ալեքսանդրինսկի թատրոնում, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում:
Եֆիմ Ալտուսը մահացել է 1949 թվականի մայիսի 3-ին: Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Բոլշեոխոտինսկի գերեզմանատանը:
Աշխատանք թատրոնում
Բեմադրություններ թատրոնում
Մեծ դրամատիկական թատրոն
- 1941 – «Կրեմլյան ղողանջներ», Ն. Պոգոդին
- 1941 – «Ժողովրդի թշնամին»
- 1947 – «Հավատարմություն»
- 1949 – «Խաղաղ օվկիանոս»
Ալեքսանդրինսկի թատրոն
- 1945 – «Չարախոսության դպրոց»
Կոմիսարժևսկայայի անվան թատրոն
- «Шельменко-денщик»
Դերասան
- 1940 – «Կրեմլյան ղողանջներ» – Վ. Լենին
- «Դատապարտվածների դավադրությունը» – Մակ Հիլ (Ալեքսանդրինսկի թատրոն)
Ֆիլմագրություն
- 1935 – Սահման (ռուս.՝ Граница) – Սամուել Ալտման, արհեստավոր
- 1935 – Ընկերուհիներ (ռուս.՝ Подруги) – վիրավոր
- 1935 – Չափահասություն (ռուս.՝ Совершеннолетие) – Գեդալիա
- 1936 – Արձակուրդում (ռուս.՝ На отдыхе) – Եֆիմ Գրիգորիևիչ, № 17 հանգստյան տան վարիչ
- 1937 – Մեծ թևեր (ռուս.՝ Большие крылья) – Զագրիվկին
- 1937 – Հանքափորներ (ռուս.՝ Шахтёры) – Եֆիմ Ֆեյվուժինսկի
- 1938 – Մեծն քաղաքացի (ռուս.՝ Великий гражданин) – Սավելի Միրոնովիչ Կաց
Ծանոթագրություններ
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր |