peoplepill id: edward-yedikiselov
EY
Georgia
2 views today
2 views this week
Edward Yedikiselov
Սցենարիստ, ռեժիսոր

Edward Yedikiselov

The basics

Quick Facts

Intro
Սցենարիստ, ռեժիսոր
Places
Gender
Male
Place of birth
Tbilisi, Georgia
Age
92 years
The details (from wikipedia)

Biography


Էդուարդ Եդիկիսելով (նոյեմբերի 18, 1932, Թբիլիսի), հեռուստատեսային ֆիլմերի եւ հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, երաժշտական կինոնկարների, վավերագրական եւ կարճամետրաժ խաղարկային ժապավենների հեղինակ:

Կենսագրություն

Ծնվել է 1932 թ. նոյեմբերի 18-ին՝ Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի թիվ 14 դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռաբար այցելում է երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, որոշ ժամանակ նվագում է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այնուհետև տեղափոխվելով Մոսկվա՝ ընդունվում է Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների բաժինը, միևնույն ժամանակ աշխատում Գունավոր մետալուրգիայի ինստիտուտում։ Ավարտում է նաև Լենինգրադի թատերոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Գործուղվում է Նորիլսկ և աշխատանքի անցնում Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատում՝ որպես տնօրենի տեղակալ։ Մի խումբ ընկերների հետ ստեղծում է սիրողական հեռուստակենտրոն։ Առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց 1960 թ. հունվարի 31-ին։ 1965 թ. Էդուարդ Եդիկիսելովը տեղափոխվում է Վոլգոգրադ և աշխատում տեղի հեռուստատեսությունում որպես երաժշտական ծրագրերի ռեժիսոր։ 1975-ականներին Հայաստանի պետական ռադիոընկերություն տնօրեն Ստեփան Պողոսյանի հրավերով գալիս է Երևան և աշխատում որպես երաժշտական հաղորդումների ռեժիսոր և խմբագիր, որտեղ աշխատել է մինչև 1991 թ.։ Եղել է Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի առաջին փոխտնօրենը։ Կենտրոն հեռուստաընկերությունում վարել է «Հայերը՝ մշակութային ազդարար» հաղորդումը, որը որոշ ժամանակ անց ընդնհատվեց միջոցների բացակայության պատճառով։ Ներկայումս նախագահում է «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միությունը։

«Թբիլիսցիներ» միջազգային ակունբ

Ղեկավարում է նաև «Թբիլիսեցիներ» միջազգային ակումբը, որին կից գործում է «Աղջիկներ» անսամբլը և «Նաիրի» թատերական խմբակը։ Ակումբն ունի իր ամսաթերթը («Թբիլիսեցիներ») և ֆոնդը («Գթություն»):

Ֆիլմեր

Ավելի քան երկու տասնյակ երաժշտական, վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է։

Վավերագրական ֆիլմեր

  • «Ճերմակ լռություն»
  • «Հյուսիսային բևեռ-12»
  • «Ֆիլմ ֆիլմի մասին» ֆիլմաշար
  • «Շաբաթ – 5 տարի անց»
  • «Ստրադիվարիուսի ջութակը»
  • «Սիրո երգեր»
  • «Ապակյա դուռը»
  • «Բալլադ»
  • «Միայն սիրո մասին»
  • «Հայաստանի առողջարանները»
  • «Թբիլիսիի հայկական թատրոնը, երեկ, այսօր և միշտ»
  • «Գթության խրոնիկա»

Երաժշտական ֆիլմեր

  • «Երգում է Սոֆյա Ռոտարուն»
  • «Երեք մենախոսություն» (Ավետ Տերտերյանի հիշատակին)
  • «Ալեքսանդր Հարությունյան»
  • «Ալեքսեյ Հեքիմյան»
  • « Էդուարդ Միրզոյան»
  • «Հինգ հանդիպում Գեղամ Գրիգորյանի հետ»

Ֆիլմ-օպերաներ

  • «Անուշ» (Ա. Տիգրանյան)
  • «Դավիթ-Բեկ» (Ա. Տիգրանյան)
  • «Կարինե» (Տ. Չուխաջյան)
  • «Խելագարված ամբոխները» (Վլադիլեն Բալյան)
  • «Մանկական սիմֆոնիա» (Ժ. Բիզե)
  • «Տրավիատա» (Ջ. Վերդի)
  • «Ալեկո» (Ս. Ռախմանինով)

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Edward Yedikiselov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Edward Yedikiselov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes