peoplepill id: edward-balassanian
EB
Iran United States of America Armenia
1 views today
1 views this week
Edward Balassanian
Architect and city planner

Edward Balassanian

The basics

Quick Facts

Intro
Architect and city planner
Gender
Male
Birth
Age
89 years
Family
Spouse:
Soania Balassanian
The details (from wikipedia)

Biography

Էդուարդ Պալասանյան (անգլ.՝ Edward Balassanian, 1936), հայ ճարտարապետ-ուրբանիստ: Պալասանյանն ընդգրկված է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում:

Սոնյա Պալասանյանի ամուսինը:

Կենսագրություն

Էդուարդ Պալասանյանը ծնվել է Իրանում 1936 թվականին: Սովորել է Թեհրանի Դավթյան և Ֆիրուզբահրամ դպրոցներում: 1963 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, 1968 թվականին ստացել է քաղաքաշինության մագիստրոսի կոչում, 1975 թվականին` ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում քաղաքաշինության և տարածքային զարգացման բնագավառներում փիլիսոփայության դոկտորի աստիճան:

1970 թվականից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետա-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ: 1980 թվականին Պալասանյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: 1992 թվականին Վաշինգտոնում եղել է Ամերիկայի հայկական համագումարի վարչության նախագահ, 1993-1995 թվականներին` Երևանում Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն և շինարարական բաժնի պետ, 1996 թվականին` Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Նյու Յորքում, 1997-1998 թվականներին` Նյու Յորքում Արևելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի գործադիր տնօրեն:

Գործունեություն արվեստի բնագավառում

Պալասանյանը նաև աշխատել է կատարողական արվեստի բնագավառում: Պարսկաստանում հանդես է եկել որպես արհեստավարժ դերասան և ներկայացել է Շեքսպիրի («Օթելլո»), Չեխովի («Արջը»), Պրոսփեր Մերիմեի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտոն Փրիստլիի պիեսներում, հայկական ազգային և համայնական միջոցառումների ժամանակ ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, և Անգլիայում:

1995 թվականին Պալասանյանը, կնոջ` նկարիչ-բանաստեղծ Սոնյա Պալասանյանի հետ միասին, Երևանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ):

1995-2009 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ Պալասանյանները ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի Բիենալեներում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները:

1998 թվականից Էդուարդ Պալասանյանը հաստատվել է Հայաստանում: 1998 թվականից, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները:

2002-2009 թվականներին Պալասանյանը եղել է Երևանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրեն և թանգարանի շինարարության ղեկավար (2008-2009թթ):

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Edward Balassanian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Edward Balassanian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes