peoplepill id: eduards-brencens
EB
Russia Latvia
1 views today
1 views this week
Eduards Brencēns
Russian painter

Eduards Brencēns

The basics

Quick Facts

Intro
Russian painter
Work field
Gender
Male
Place of birth
Riga County, Russian Empire
Place of death
Riga, Latvia
Age
43 years
Education
Saint Petersburg Stieglitz State Academy of Art and Design
Genre(s):
Eduards Brencēns
The details (from wikipedia)

Biography

Էդուարդ Բրենցենս (լատիշ․՝ Eduards Brencēns, հուլիսի 2, 1885(1885-07-02), Riga County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1929(1929-04-17), Ռիգա, Լատվիա), լատվիացի նկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ, պատկերազարդող, դիզայներ:Լատվիայի մասնագիտական բեմանկարչության հիմնադիրներից:

Կենսագրություն

Էդուարդ Բրենցենսը ծնվել է գյուղացու ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո 1902 -1909 թվականներին (ընդհատումներով) Պետերբուրգի տեխնիկական նկարչության կենտրոնական դպրոցում (այժմ` Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա) ուսանել է ապակու վիտրաժների աշխատանք: Ուսումն ավարտելուց հետո զարմիկի Կարլիս Բրենցենսի մոտ երկու տարի ուսումնասիրել է վիտրաժների արվեստ և ապակու գեղանկարչություն: Այնուհետև վերադարձել է Լատվիա: Սիրողական թատրոններում աշխատել է որպես դերասան և նկարիչ-բեմադրիչ:

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1915 թվականին զորակոչվել է ռուսական բանակ, մասնակցել է մարտական գործողությունների, 1917 թվականին Գալիցիայում ծանր վիրավորում է ստացել: Առողջանալուց հետո զբաղվել է գեղանկարչությամբ, սկսել է աշխատել Վալմիերայի սիրողական լատիշական դրամատիկական թատրոնում:1918-1919 թվականներին ակտիվորեն մասնակցել է Վալմիերա քաղաքի մշակութային կյանքին, աշխատել է ուսուցիչ(մինչև 1921 թվականը), դասախոսություններ է կարդացել կերպարվեստի վերաբերյալ, կազմակերպել է ցուցահանդեսներ, աշխատել է իր կողմից ստեղծվածնկարիչների և գրողների միությունում: 1918 թվականին հիմնել է «Baltā vārna» («Սպիտակ ագռավ») նկարիչների միությունը:

1921 թվականին տեղափոխվել է Ռիգա, որտեղ աշխատել է նկարչության դպրոցական ուսուցիչ: Բրենցենսը եղել է Անկախ նկարիչների միության անդամ(1920 թվականից), մասնակցել է «Սադարբս» գեղարվեստական ընկերության ցուցահանդեսներին: Կյանքի վերջին տարիներին ապրել և դասավանդել է Մադոնա և Ցեսվայն քաղաքներում:

Էդուարդ Բրենցենսը հեղինակ է բնանկարների, դիմանկարների, առասպելական և պատմական կոմպոզիցիաների և գրքային նկարազարդումների: Մեծ ներդրում ունի լատիշական սցենագրության զարգացման բնագավառում:Բրենցենսի կտավներին և նկարազարդումներին (մասնավորապես, «1905 թվականին»)բնորոշ է դրամատիկական սիմվոլիկան և կերպարների արտահայտչականությունը:

Մահ

Մահացել է Ռիգայում, որտեղ էլ թաղված է:

Պատկերասրահ

Գրականություն

  • Ilustrēts žurnāls - Rīga, 1926 - Nr. 4.
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vilsons - Rīga, 1995 - 1. sēj.
  • Siliņš J. Latvijas māksla 1915-1940 - Stokholma, 1988 - 1. sēj.

Ծանոթագրություններ

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Red. Romis Bēms. Latviešu tēlotāja māksla. 1860 -1940. Rīga:Zinātne, 1986.342.lpp

Արտաքին հղումներ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Eduards Brencēns is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Eduards Brencēns
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes