peoplepill id: eduard-sedrakyan
ES
Russia Armenia
1 views today
2 views this week
Eduard Sedrakyan
Armenian artist, pedagogue, professor

Eduard Sedrakyan

The basics

Quick Facts

Intro
Armenian artist, pedagogue, professor
Work field
Gender
Male
Place of birth
Vagharshapat, Armenia
Age
80 years
The details (from wikipedia)

Biography

Էդուարդ Արտավազդի Սեդրակյան (ապրիլի 8, 1944(1944-04-08), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր (2009): Հայաստանի նկարիչների միության (1979): «Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (2014): ՌԴ-ի գեղարվեստների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (2015):

Կենսագրություն

Էդուարդ Սեդրակյանը ծնվել է 1944 թվականին, Էջմիածնում: 1963 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1965 թվականներին նկարչություն է դասավանդել Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, 1972-1995 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գծանկարչության և դիզայնի ամբիոնում: 1996 թվականին հիմնադրել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և մինչև 2018 թվականը եղել այդ հաստատության հիմնադիր-ռեկտորը: 2009 թվականին Սեդրակյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2019 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում:

Ցուցահանդեսներ

1971 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների:

Անհատական ցուցահանդեսներ

  • «Ղրիմյան բնանկար», Յալթա, 1974
  • «Փարիզյան մտորումներ», Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահ, Երևան, 2009
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2013
  • «Էդուարդ Սեդրակյան 75», Հայաստանի նկարիչների միություն, 2019

Պարգևներ և մրցանակներ

  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր, 2007
  • Բնական և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի Պավել Տրետյակովի անվան մեդալ` մշակույթի և արվեստի զարգացման համար, Մոսկվա, 2007
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի դիպլոմ՝ դիզայնի ասպարեզում լուրջ ներդրումներ ունենալու համար, Մոսկվա, 2007
  • «Էթնո-էրատո» ազգային նորաձևության միջազգային մրցույթների հատուկ դիպլոմներ՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համար, Ռուսաստան, 2007-2012
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի շնորհակալագիր, Մոսկվա, 2009
  • Մոնղոլիայի մշակույթի կրթության և գիտության նախարարության հատուկ դիպլոմ, Ուլան Բատոր, 2009
  • «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի Ալ. Ռոդչենկոյի անվան մեդալ, Մոսկվա, 2011
  • ՌԴ գեղարվեստի ակադեմիայի հարավային տարածաշրջանի դիպլոմ՝ կերպարվեստի ոլորտում մեծ ներդրման համար, 2014
  • Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի շնորհակալագիր՝ «Грани большого города» 3-րդ միջազգային ցուցահանդեսի նախագծի կազմակերպմանն ու իրականցմանը աջակցելու համար, Մոսկվա, 2014
  • Մոսկվայի Կառավարության «Մոսկովյան ազգությունների տան» շնորհակալագիրը՝ բազմազգ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման և «Էթնո-Էրատո-2014» ազգային նորաձևության միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման համար, Մոսկվա, 2014
  • Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության դիպլոմ՝ դիզայնում մասնագիտական վարպետության և բարձր նվաճումների համար, Մոսկվա, 2014

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Eduard Sedrakyan

Basics

Introduction

Կենսագրություն

Ցուցահանդեսներ

Պարգևներ և մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Lists

Also Viewed

Lists
Eduard Sedrakyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Eduard Sedrakyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes